Զրպարտությունից դեպի արդարություն. սեռական ոտնձգության մեջ մեղադրվող ուսուցիչը կկանգնի դատարանի առջև

Զրպարտությունից դեպի արդարություն. սեռական ոտնձգության մեջ մեղադրվող ուսուցիչը կկանգնի դատարանի առջև

Ֆոտոլուր

Սուխուդյանն ուրախ է, որ Ավագյանի դեմ, վերջապես, քրեական գործ է հարուցվել:

Մի խումբ երիտասարդ ակտիվիստներ մեկ տարուց ավելի ձգվող պայքարից հետո կարողացան հաջողության հասնել Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի շուրջ ծագած աղմկահարույց դատական գործում` տեղի ուսուցիչներից մեկին մեղադրելով անչափահաս աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:

Անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Լևոն Ավագյանի` Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի հայոց լեզվի արդեն նախկին ուսուցչի նկատմամբ. նա մեղադրվում է բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդված):

ՄԱԿ-ի հատուկ կրթական նախագծի շրջանակներում Մարիամ Սուխուդյանը և մի քանի այլ քաղաքացիական ակտիվ երիտասարդներ պարզել էին, որ վերոնշյալ դպրոցում բռնություններ են իրականացվում դպրոցի սաների նկատմամբ: Սակայն հենց որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ տեսանյութ հեռարձակվեց, որոմցում աշակերտները հարցազրույցներ էին տվել, Սուխուդյանի դեմ նախ` սուտ մատնության, ապա` զրպարտության մեղադրանքներով քրեական գործ հարուցվեց:

«Ես շատ ուրախ եմ, որ գործն ի վերջո հարուցվեց, և Ավագյանը կպատժվի»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մարիամ Սուխուդյանը:

Վերջինիս քրեական գործը դեռ չի կարճվել, սակայն Սուխուդյանի իրավաբան Նոնա Գալստյանը (Սուխուդյանի վրայից մեղադրանքներն առայժմ չեն հանվել) «ԱրմենիաՆաուին» հայտնեց, որ հավատում է օբյեկտիվ քննության շարունակական լինելուն. «Մենք կշարունակենք պայքարել, որ Սուխուդյանի քրեական գործը կարճվի»:
ԱրմենիաՆաուի էջերում