Սերժ Թանգյանը` «SOS. Թեղուտին». սփյուռքահայ ռոք աստղը պատասխանում է բնապահպանների առաջարկին
Սերժ Թանգյանը հանուն Թեղուտի Հայաստանի երիտասարդ բնապահպանները բողոքի ձայն են բարձրացրել Հայաստանի հյուսիսային հատվածում` Թեղուտում, հանքարդյունաբերություն ծավալելու դեմ` զգուշացնելով, որ այս գործընթացը վտանգ է ներկայացնում տեղի անտառի և ոչնչացման եզրին կանգնած հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհի համար: Անցյալ շաբաթ «SOS. Թեղուտը» նամակով դիմել էր նախկին «Սիսթըմ օֆ ը դաունի» առաջատար երգիչ Սերժ Թանգյանին` խնդրելով նրան նոր երգ գրել, որը վեր կհանի Հայաստանում բնապահպանական խնդիրներ: Այս շաբաթ «SOS. Թեղուտի» բլոգում տեղադրված ինֆորմացիայի համաձայն` «Սերժիքըլ սթրայք ռեքորդս»-ի մենեջեր Ջորջ Տոնիկյանը պատասխանել է կազմակերպությանը, որ «Ես կտեսնեմ, թե արդյո՞ք ունենք մի այնպիսի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով»: Տոնիկյանը նաև ներկայացրել է խնդրի առնչությամբ Թանգյանի խոսքը. «Վայրի բնության և շրջակա միջավայրի ոչնչացումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անվան տակ: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանի վրայով` սեփական գոյատևման և ամեն ինչի կործանման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգետիկայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա հետևանքով մթնոլորտում ավելացող կարբոնային արտանետումները պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»: (http://bnamard.blogspot.com/2010/02/serj-tankiane-miacel-e-teghuti.html) «SOS. Թեղուտի» ակտիվիստներից Հրայր Սվազյանն ավելի վաղ հայտնել էր «ԱրմենիաՆաուին», որ կազմակերպությունը Թանգյանին ուղղված նամակում նաև առաջարկել է հայտնի ռոք աստղին բնապահպանական խնդիրներին նվիրված համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում: Ամերիկահայ երգիչ և երգահան Թանգյանը հայտնի է քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող ստեղծագործություններով, Հայոց ցեղասպանության ճանաչման, մարդու իրավունքների և կենդանիների պաշտպանության լոբբինգով:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.