Վարկ բնակարանի համար. կառավարությունն ասում է` հիփոթեքային նոր ծրագիրը կօգնի երիտասարդ զույգերին լուծելու բնակարային խնդիրները
«Բնակարան երիտասարդ ընտանիքներին» Այս տարի կմեկնարկի հունվարի 29-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» թռիչքային ծրագիրը, որի միջոցով երիտասարդ զույգերը հնարավորություն կստանան վարկեր ձեռք բերել ավելի նախընտրելի պայմաններով, քան սովորաբար: Ցայսօր նախաձեռնությունը հավասարապես թե խանդավառ և թե կասկածամիտ վերաբերմունքի է արժանացել: «Պրակտիկ հարթության մեջ պետք է ի հայտ բերվեն բոլոր խնդիրները: 2010-ը կլինի նաև ծրագրի խմբագրման տարի»,- ասում է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Ծրագրի շահառուներ կարող են լինել երիտասարդ այն ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, միաժամանակ, ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի անցնում 35-ը: Շահառու կարող է համարվել նաև միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30-ը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ դրամ (7,9 մլն դոլար), բացի դրանից կկատարվի կառավարության կողմից համաֆինանսավորում: Ռեսուրսները տրամադրվելու են հիփոթեկային վարկավորման միջոցով, սակայն պետությունը կիրականացնի այդ վարկերի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա ծրագիրը դարձնել առավել մատչելի: Քարամյանն ասում է, որ ծրագրով սահմանվել է 9 տոկոս տոկսադրույք,որի մեջ ներառված կլինի բոլոր տեսակի վճարները, այդ թվում` միջնորդավճարները, կյանքի և գույքի ապահովագրումը: Այսօր հայաստանյան շուկայում գործում է 12-13 տոկոսը: Այնուհետև, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ տոկոսադրույքները հնարավոր կլինի իջեցնել և վարկերը տրամադրել տարեկան 8,5-9%-ով, 10 տարի ժամկետով: «Սրանք բավականին լավ պայմաններ են` համեմատած շուկայականի հետ, և մեր նախնական հաշվարկներով առաջին փուլում շահառուները կարող են լինել առնվազն 300 ընտանքիներ: Կարծում ենք, որ այս ծրագրի սկիզբը մեծ չափով կնպաստի [բնակարային] խնդրի մեղմացմանը»,- ասել է Դավթյանը: Առաջարկվող տոկոսադրույքները դեռևս բավական բարձր են ի տարբերություն արևմուտքում գոյություն ունեցող տոկոսադրույքներից: 30 տարով տրամադրվող վարկը ԱՄՆ-ում կարող է 6 %-ից ցածր լինել: Սակայն տնտեսագետ Հարություն խաչատրյանն ասում է, որ, ի տարբերություն հայաստանյան շուկայում ներկայումս գոյություն ունեցող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներին, այս 9 % տոկոսադրույքը ողջամիտ առաջընթաց է: Սակայն նա կարծում է, որ Հայաստանի համար ասյն բավական ցածր չէ: «Զարգացած երկրներում կիրառվում է 5-6 % տոկոսադրույք: Հայաստանի իշխանությունները փորձում են միջամտել և օգնել որքանով որ կարող են, սակայն դժվարանում եմ ասել, թե Հայաստանի նման ցածր եկամուտ ունեցող երկրում որքան կտևի այս ծրագիրը»,- ասում է Խաչատրյանը: Ըստ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի այսօր հայաստանյան ընտանիքների 71 տոկոսը ունի բնակարանային խնդիր, սակայն նրանց միայն 4-5 տոկոսը հնարավորություն ունի այս խնդիրը լուծել հիպոթեքային վարկավորման միջոցով: Քարամյանն ասում է, որ այսօր երիտասարդ ընտանիքների եկամուտի միջին գնահատականը «խիստ մոտ է» ակնկալվող չափորոշիչին, իսկ այն ամսեկան կազմելու է 300.000 դրամ, որն անհրաժեշտ է լինելու ընտանիքի ծախսերը հոգալու և հիփոթեքային վարկը մարելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին կիսամյակում արդեն կկարողնան օգտվել ծրագրից: Եթե նախատեսված 3 մլրդ դրամը չբավարարի կօգտվեն լրացուցիչ ռեզերվներից: Երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փոխնախարար Քարամյանն ասաց, որ, կոնկրետ պայմաններից ելնելով, ծրագրի մատչելիությունն ավելի կբարելավվի, օրինակ`ընտանիքում երեխաների թվով պայմանավորված, կամ եթե կանխավճարի որոշակի մասը սուբսիդավորվի պետության կողմից: «Հնարավոր է, որ նաև մեղմվի շահառուների տարիքայի սահմանափակումը»,- հավելեց նա: Փոխնախարար ասաց, որ ծրագրի համար շահառուներ ընտրելու առւոմով «քաղաքական շահարկումներից» խուսափելու նպատակով, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը կանխելու և գործընթացը հրապարակային դարձնելու համար ծրագրի շահառուների անունները կհրապարակվեն նախարարության կայքում: Կստեղծվի նաև թեժ գիծ:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.