Կանաչ քոլեջ. Հայաստանի բնապահպանները նախատեսում են ստեղծել առաջին բնապահպանական քոլեջը ԱՊՀ տարածաշրջանում
Բնապահպանական լրագրության դասընթաց Եղեգնաձորի էկո-ակումբում: Այդ խնդիրը որոշ չափով լուծելու համար Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետները (FPWC) նախատեսում են բնապահպանական քոլեջ ստեղծել (2 տարվա ընթացքում) Հայաստանում (որը միակն է լինելու ԱՊՀ տարածաշրջանում), որտեղ դասավանդելու են ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն: Ըստ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի` քոլեջի ստեղծման գաղափարը ծագել է մեկ տարի առաջ, երբ իր կազմակերպությունը Կանադայում մասնակցել է Համաշխարհային էկոլոգիական կրթության կոնգրեսին` ներկայացնելով իր կողմից էկոլոգիական կրթությունը զարգացնելու համար ստեղծված էկոակումբների գործունեությունը` զարգացնելու բնապահպանական կրթական ծրագրերը Հայաստանի մարզերում: «Փորձի փոխանակման արդյունքում մենք հասկացանք, որ Հայաստանում ևս պետք է ստեղծվի քոլեջ ԱՄՆ և Գերմանիայի քոլեջների մոդելով, քանի որ այսօր Հայաստանում բնապահպանական կրթությունը շատ վատ վիճակում է»,- ասում է Խաչատրյանը: Քոլեջն առաջարկելու է երկամյա կրթություն միջնակարգ դպրոցի շրջանավարտներին (վարձավճարը դեռ սահմանված չէ) մի քանի ֆակուլտետներում, ինչպես օրինակ` բնապահպանական հետաքննական լրագրության, վիդեոարվեստի, բնապահպանական դիզայնի և այլ ուղղություններով: Բնապահպան Ինգա Զարաֆյանի կարծիքով`շատ կարևոր է, որ նման քոլեջներ ստեղծվեն, քանի որ այսօր պետք են մարդիկ, ովքեր կկարողանան գնահատել բնապահպանական վնասները և կատարել ճիշտ վերահսկողություն: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավանություն է տվել այս մտահղացմանը:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
-Haig Alexander Eskandarian, FR
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.