Կանաչ ժամանց. Երևանի “The Club” ակումբում կցուցադրվեն բնապահպանական ֆիլմեր
Դրվագ «Տունը» ֆիլմից, ռեժիսոր՝ Յան Արթուս-Բերտրան Կազմակերպիչը Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է (FPWC), գործընկերը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Այս հիմնադրամը «Արևորդի» (ԱՊՀ տարածաշրջանում միակ) միջազգային բնապահպանական փառատոնի կազմակերպիչն է: Միջոցառումների ընթացքում “The Club” ակումբում կցուցադրվեն 100-ից ավելի ֆիլմեր, որոնք արդեն իսկ ներկայացվել են «Արևորդի» փառատոնի շրջանակներում: «Մենք ցանկանում ենք, որ այս ակումբը դառնա մեր քաղաքի մշակութային կյանքի մի մասը, վայր, որտեղ բնության նկատմամբ սրտացավ մարդիկ հնարավորություն կունենան անմիջական մթնոլորտում ծանոթանալու ինչպես իրենց տարածաշրջանի առաջնային նշանակության բնապահպանական խնդիրներին, այնպես էլ գլոբալ բնապահպանական խնդիրներին»,- ասաց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Առաջիկայում կցուցադրվի Տիգրան Պասկևիչյանի «Մեր երեխաների հայրը» ֆիլմը, որը հանքավայրի շահագործման նպատակով Թեղուտի անտառի հատման մասին է: Յուրաքանչյուր լիամետրաժ ֆիլմից առաջ ցուցադրվելու են նաև մանկական ֆիլմեր, որոնք նկարահանել են Հայաստանի բոլոր մարզերում գործող հիմնադրամի էկոակումբների 10-15 տարեկան սաները:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.