Մեկ ջուրը գալիս է, մեկ էլ տեսար` կտրեցին. Կենտրոն համայնքում ջրամատակարարումը հաճախ դադարեցվում է

Մեկ ջուրը գալիս է, մեկ էլ տեսար` կտրեցին. Կենտրոն համայնքում ջրամատակարարումը հաճախ դադարեցվում է

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Ըստ «Երևան Ջուր» ընկերության` ջրամատակարարումը կվերականգնվի, երբ ավարտվեն վերանորոգման աշխատանքները:

Մինչ շարունակվում են սնուցող ջրատարի վերանորոգման աշխատանքները, Կենտրոն համայնքի տարբեր փողոցների բնակիչները հիշում են 90-ականների սկիզբը, երբ մարդիկ դույլերով ջուր էին կրում մոտակա ցայտաղբյուրներից:


«ԵրևանՋուր» ընկերության մամուլի քարտուղար Մանե Մամյանի խոսքով` Երևանի Կենտրոն համայնքում` Փարպեցու, Պուշկինի և հարակից փողոցներում, ջրամատակարարումը հաճախակի դադարեցվում է, քանի դեռ տեղադրվում են փականներ, որպեսզի կարգավորվի ջրի ճնշումը և նվազի ջրի կորուստը:

«Ես ամբողջ օրն աշխատում եմ, և տանը կարող եմ լինել ու լողանալ միայն առավոտյան ու երեկոյան»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Փարպեցու փողոցի բնակիչ Անդրանիկ Բաբայանը, որը մեկ-մեկ գնում է հարազատների տուն` օգտվելու նրանց լողասենյակից:

Ջրի բացակայության պատճառով դժվարացել է նաև սրճարանների ու սննդի օբյեկտների աշխատանքը. օրինակ` Թումանյան փողոցի Top Table սննդի կետի խոհարարուհի Տանյա Բաբոյանը «ԱրմենիաՆաուին» պատմում է, որ իրենց տնօրենը օրական մոտ 100 լ ջուր է բերում մեծ տարաներով, քանի որ այլ կերպ հնարավոր չէ աշխատել:

Ըստ Մամյանի` գրասենյակների աշխատակիցներին ու բնակիչներին ջրամատակարարման ընդհատումներ են սպասում նաև հաջորդ ամիս:

Իսկ մինչ այդ, մոտակա խանութներն ու սուպերմարքեթները գոհունակությամբ հայտարարում են` բարձրացել է շշալցված ջրի պահանջարկը:

ԱրմենիաՆաուի էջերում