Առողջապահական դաս. դպրոցները փակ են մնալու`որպես գրիպի կանխարգելման միջոց

Առողջապահական դաս. դպրոցները փակ են մնալու`որպես գրիպի կանխարգելման միջոց

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Դպրոցներն ու մանկապարտեզները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում շարունակում են փակ մնալ:

Հայաստանում դպրոցականներին, ուսուցիչներին և մնացած աշխատակազմին ևս մեկ շաբաթ ժամանակ են տվել սեզոնային գրիպի տարածման դեմ պայքարելու համար: Ինչպես անցյալ շաբաթ հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցները փակ կմնան առնվազն մինչև ձմեռային արձակուրդի ավարտը:

Դեկտեմբերի 8-ին կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի առաջարկով փակել էր դպրոցները`սեզոնային գրիպի տարածման պատճառով, որը, ըստ պաշտոնական տվյալների, 30 տոկոսով նվազեցրել էր դասերի հաճախելիությունը:

Դպրոցներն այժմ փակ են լինելու մինչև հունվարի 12-ը: Իսկ դա նշանակում է, որ դասերին վերադառնալիս 450 000 դպրոցականներ հինգ շաբաթ շարունակ` մոտավորապես ավանդական ամառային արձակուրդից կիսով չափ ավելի, գիրք կարդացած չեն լինելու:

Ոչ մի հայտարարություն չի արվել, թե ինչպես է լրացվելու բացթողված ժամանակահատվածը, սակայն հավանական է, որ 2010 թ. վերջին զանգը ավելի շուտ հուլիսին կլինի, քան հունիսին:

«Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու արդյունքում երեխաների շրջանում հիվանդությունների թիվը պակասեց, քանի որ դա սուր շնչառական հիվանդությունների դեմ պայքարելու արդարացված միջոց է: Այդ պատճառով էլ առաջարկ արվեց երկարաձգել դպրոցները և մանկապարտեզները փակելու որոշումը, քանի որ եթե հիմա երեխաները նորից դպրոց ու մանկապարտեզ հաճախեին, ապա ամանորին կրկին հիվանդությունների դեպքերը կտրուկ կաճեին»,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
ԱրմենիաՆաուի էջերում