Նորից դպրոց. գրիպի համաճարակի պատճառով տևական արձակուրդից հետո աշակերտները վերադառնում են դասերին
Տոներից հետո դպրոցներում վերսկսվել են դասերը: Հանրապետությունում դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի առաջարկով, երբ սեզոնային գրիպի համաճարակի պատճառով 30 տոկոսով նվազել էր դպրոցականների հաճախելիությունը: (Հանրապետությունում կա 450 հազար դպրոցական:) Դպրոցների փակմանը նպաստեց նաև դեկտեմբերին Հայաստանում խոզի գրիպի տարածման հետ կապված մտահոգության տեղիք տվող իրավիճակը: Համաձայն առողջապահության նախարարության վերջին տվյալների` մինչև այժմ արձանագրվել է A H1/N1 գրիպի լաբորատոր հաստատված 111 դեպք, որից 3-ը` մահվան ելքով: Ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ հաստատություններում բուժվում է 2 հիվանդ: Մյուս հիվանդներն առողջացումով դուրս են գրվել, իսկ մահացության նոր դեպքեր չկան: Ինչպես «ԱրմենիաՆաուին» հաղորդեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, այսօրվանից հնգօրյա ռեժիմով աշխատող դպրոցները կդառնան վեցօրյա, իսկ վեցօրյա դպրոցներում դասաժամերը կավելացվեն: Ձմեռային հարկադիր արձակուրդի պատճառով դպրոցականները կզրկվեն իրենց երկշաբաթյա գարնանային արձակուրդից: Գարնանը մեկ շաբաթով հանգստանալու հնարավորություն կստանան միայն առաջին դասարանցիները: «Իմ հաշվարկներով` բաց թողած դասերը մինչև մարտ հնարավոր կլինի լրացնել»,-ասաց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ, իր տվյալներով, Երևանում և հանրապետության բոլոր մարզերում դպրոցներն արդեն սկսել են բնականոն գործել: Երեք դպրոցահասակ երեխաների մայր Վարդուհի Մելիքյանը կարծիքով` թեև արձակուրդը շատ տեղին էր, որովհետև «իր երեխաները հազիվ առողջացան», սակայն այժմ էլ շատ դժվար է լինելու հասցնել դասերը: «Դասերը հիմա ավելի ծանրաբեռնված են լինելու, դրա համար վստահ եմ, որ շատ դժվար կլինի երեքի համար էլ»,- ասում է Մելիքյանը: Ի տարբերություն դպրոցների` Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզները դեռ շարունակում են դեռ փակ մնալ, քանի որ, օրինակ` Երևանի 162 մանկապերտեզներից միայն 56-ն ունեն կենտրոնական ջեռուցման համակարգ:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.