Բարեփոխում. բյուջեի կրճատումն ազդել է մանկապարտեզների վրա
Ձմեռային չափազանց երկարատև արձակուրդից երեխաները վերջապես վերադարձան մանկապարտեզ: . Այս տարի կրթության ոլորտում բյուջետային գումարների կրճատման պատճառով սպառնալիքի տակ են հայտնվել մանկապարտեզները. դեռ հայտնի չէ, թե որքան է կրճատվելու մանկապարտեզների ֆինանսավորումը: Մանկապարտեզների տնօրենները համոզված են, որ ֆինանսավորումը, նախորդ տարիների համեմատությամբ, համապատասխանաբար կրճատվելու է: Նախորդ տարիներին գումարները տնօրինել են համայնքները, որոնք ինքնուրույն են որոշել, թե որ մանկապարտեզին որքան գումար են հատկացնելու, իսկ այս տարի այդ գումարները տնօրինելու իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Արաբկիր համայնքի թիվ 11 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գևորգյանը հայտնեց, որ իրենք դեռ փոփոխություն չեն կատարել և երեխաներին պահում են մինչև ժամը 18-ը, սակայն բյուջեի կրճատման պարագայում չի բացառվում, որ կրճատվեն թե´ աշխատաժամերը, թե´ հաստիքները: «Մեզ քաղաքապետարանից հրաման են արձակել, որ մանկապարտեզի աշխատանքի ժամերը լինելու են մինչև ժամը 17-ը, և աշխատավարձերն էլ կրճատվելու են»,- ասաց Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապարտեզներից մեկի դայակը, ով խնդրեց իր անունը չհրապարակել: Եթե նա նախկինում ստանում էր 67000 դրամ (178 դոլար) աշխատավարձ, այժմ կստանա 57000 դրամ (152 դոլար): Ի դեպ, քաղաքապետարանից այս լուրը ժխտեցին`ասելով, որ միայն ծնողների համաձայնությամբ կարելի է նման փոփոխություն կատարել: Եթե նման փոփոխություն լինի, դա ուղղակիորեն կազդի աշխատող ծնողների վրա: Երկու տարեկան դստրիկ ունեցող 23-ամյա Մանե Մադոյանն ասում է, որ դա անխոհեմ որոշում կլինի մի երկրում, որտեղ աշխատանքային օրվա ավարտը համարվում է ժամը 18-ը: «Եթե ուզենք էլ, չենք հասցնի երեխային վերցնել»,- ասում է Մադոյանը:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.