www.հայ և ամերիկացի աշակերտները հանդիպում են Երևանում միասնական դասընթացների ընթացքում
Ծրագրի ընթացքում, որն արդեն 18 ամիս իրականացնում է DOTCOM-ը, երեխաները պարբերաբար ստանում են ինտերնետից օգտվելու գիտելիքներ: Ծրագիրն անցկացվում է ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ արտերկրում` միասնական դասընթացների միջոցով: (Նախ` ամերիկացի աշակերտները մեկնել են Ադրբեջան, իսկ այս`շաբաթ այցելել Հայաստան:) «Ադրբեջանում գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում` Ադրբեջանի մասին: Նրանք նույնիսկ իրար չեն տեսել` տարիներ շարունակվող հակամարտության պատճառով, որը փակել է տեղեկատվության հոսքը մի երկրից մյուսը,- ընդգծեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: - Բայց այդ ամենը կարելի է շտկել կարծրատիպերը կոտրելով և կամուրջներ կառուցելով: Այս երեխաների հանդիպումը հենց այդ կամուրջներից մեկն է»: Երեխաներին անհանգստացնում էր նաև ինտերնետի անբավարար հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև այս ոլորտում ոչ լիարժեք կրթությունը դպրոցներում: «ԱՄՆ-ում մեր ուսուցիչները հատուկ դասընթացներ են կազմակերպում, որոնց շնորհիվ մենք սովորում ենք` ինչպես կարելի է օգտվել ինտերնետից: Իհարկե, կան երեխաներ, ովքեր ինտերնետ են մտնում զուտ «չաթ» անելու համար, բայց ես այն համարում եմ որպես գիտելիքներ ստանալու աղբյուր»,- ասաց ամերիկացի 16-ամյա Աննա Մայերսը: Ծրագրի հայ մասնակիցները հանդիպումից հետո որոշեցին, որ պետք է հատուկ դասընթացներ կազմակերպվեն իրենց ուսուցիչների համար, ովքեր հետագայում աշակերտներին կհաղորդեն անհրաժեշտ գիտելիքներ: Բացի այդ, [իրենք] անպայման պետք է աշխատեն իրենց համադասարանցիների հետ` սովորեցնեն ճիշտ օգտվել ինտերնետից, ստեղծել սեփական բլոգը և այդ կերպ համացանցում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները: Պուշկինի անվան դպրոցի 15-ամյա սան Դավիթ Ավոյանն ասաց, որ այդ գիտելիքները կաշխատի տարածել նաև այն երեխաների շրջանում, ովքեր, ինտերնետ ասելով, միայն Odnoklasniki-ն են պատկերացնում, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել: (www.odnoklasssniki.ru-ն լայն տարածում ունեցող www.facebook.com-ի և աշխարհում տարածված ինտերնետային սոցիալական այլ ցանցերի նման կայք է, որը խիստ պահանջված է թե´ Հայաստանում և թե´ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում:)
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.