Կրթական բարեփոխում. պաշտոնյաներն ասում են` ընդունելության քննությունների ընթացակարգը բարելավվել է

Կրթական բարեփոխում. պաշտոնյաներն ասում են` ընդունելության քննությունների ընթացակարգը բարելավվել է

Ֆոտոլուր

Նասիբյանը խոսել է այս տարվա թեստավորման և գնահատման կարգի փոփոխությունների մասին:

Այս տարի Հայաստանում ընդունելության միասնական քննությունների կարգում մի շարք փոփոխություններ են սպասվում, որը, ըստ փորձագետների, ավելի լայն հնարավորություն և ընտրություն կտա դիմորդներին:


Այսուհետ դիմորդները իրավունք կունենան դիմելու նաև նույն բուհի ՀՀ այլ քաղաքներում գործող մասնաճյուղեր: Նախկինում դիմորդները կարող էին մրցել միայն մեկ քաղաքում գործող բուհերի վեց վճարովի և երկու անվճար տեղերի համար:

«Այս տարի դիմորդը կարող է երկրորդ, երրորդ կամ որ հայտով ցանկանում է դիմել նաև նույն բուհի [այլ քաղաքների] մյուս մասնաճյուղեր»,- ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:

Նասիբյանն ասում է, որ թեև փոփոխությունները շատ կտրուկ չեն, սակայն դրանք ավելի են հեշտացնում դիմորդների և ԳԹԿ մասնագետների գործը:

ԳԹԿ-ը փոփոխություններ է մտցրել նաև շրջանավարտների վարքի կանոններում:

«Եթե նախկինում, անկախ նրանից, թե ինչ կանոն էր խախտում դիմորդը, մենք նախապես զգուշացնում էինք, գրանցում էինք զգուշացումը և միայն երկրորդ զգուշացումից հետո կարող էինք նրան հեռացնել քննասենյակից, ապա այժմ կան խախտումներ, որ կարգը թույլ է տալիս դիմորդին անմիջապես հեռացնել լսարանից` նրան անբավարար գնահատական նշանակելով»,- ասում է Նասիբյանը:

Առաջին զգուշացումից հետո դիմորդին կարող են հեռացնել քննասենյակից, եթե նրա մոտ բջջային հեռախոս են հայտնաբերել (քննասենյակներում գործում է բջջային հեռախոսները խլացնող սարք, սակայն որոշ դիմորդներ քննասենյակից դուրս գալու թույլտվություն են խնդրում և զանգահարում միջանցքներում), կամ եթե նա օգտվել է ծածկաթերթիկից:

Իրար հետ խոսելու կամ իրար հուշելու դեպքում դիմորդներին քննասենյակից կհեռացնեն երկրորդ զգուշացումից հետո:

Այս տարի միասնական քննություններ (դրանք կսկսվեն հունիսի 1-ից) հանձնելու հայտ է ներկայացրել 17 665 շրջանավարտ, որը մոտ 1500 դիմորդով պակաս է անցյալ տարվա դիմորդների թվից:

ԱրմենիաՆաուի էջերում