Ինքնասպանություն քննության պատճառո՞վ. աղջնակն ինքնասպանություն է գործել` ենթադրաբար քննությունից ցածր միավոր ստանալու պատճառով
Ծնողներին հնարավորություն է ընձեռված քննասենյակից դուրս տեղադրված մոնիտորներով հետևելու քննության ընթացքին: 17-ամյա Գոհար Մարտիրոսյանը, որը սովորում էր Շենգավիթ համայնքի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցում, հունիսի 4-ին կայացած քննությունից 7,5 միավոր (անցողիկ միավոր է համարվում 8-ը) ստանալուց հետո ցած էր նետվել 7-րդ հարկի պատշգամբից: Պատասխանները Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են ժամը 14:00-ից հետո, իսկ դեպքի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել ժամը 16:00-ին: Գործը դեռ նախաքննության ընթացքում է: Թիվ 12 դպրոցի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Մարտիրոսյանը որևէ հոգեկան շեղում չի ունեցել, եղել է կենսուրախ անձնավորություն, նրա ընտանիքն էլ բնութագրեց որպես «նորմալ ընտանիք»: ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ վարչության (զբաղվում է անչափահասների հարցերով) պետի տեղակալ Նելլի Դուրյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ 2009-ի տվյալներով` Հայաստանում ինքնասպան է եղել 28 անչափահաս` հիմնականում կենցաղային և դժբախտ սիրո պատճառով: Անցյալ տարի ինքնասպանության մեկ դեպք էլ գրանցվել է կրոնական հողի վրա:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.