Բողոք. Ելփինի բնակիչներն արգելում են երկրաբանների աշխատանքները` անվտանգության և բնապահպանական նկատառումներից ելնելով
Ելփին գյուղի բնակիչները արգելում են տարածքում երկրաբանահետախուզական աշխատաքներ իրականացնել:
«Արտոնագիրն օգտագործողի իրավունքների սահմանափակման մեջ մասնավորապես նշված է, որ աշխատանքները չեն կարող անցկացվել առանց գրավոր համաձայնության, եթե տարածքը տեր ունի: Տվյալ դեպքում տերը Ելփին համայնքն է, ինչն ամրագրված է նաև Հողային օրենսգրքի 87-րդ հոդվածով»,- ասում է Ալավերդյանը: Ելփին գյուղը գտնվում է Երևանից մոտ 100 կմ հեռավորության վրա` հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ փոխգյուղապետի` այն տարածքում, որտեղ նախատեսվում են աշխատանքներն անցկացնել, գտնվում է գյուղի միակ աղբյուրը: «Եթե սկսեն աշխատանքները, ապա այդ տարրերը կակտիվանան, ինչի հետևանքով այդ ջուրն ուղղակի հնարավոր չի լինի օգտագործել»,- ասում է Ալավերդյանը: Այդ տարածքում են գտնվում նաև պատմական հուշարձաններ, խաչքարեր և գերեզմաններ: Այնտեղ է գտնվում նաև գաճաճ կեչիների յուրահատուկ պուրակը, ապրում և աճում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր: Քանի որ գյուղում նախկինում անցկացվել են ուրանի որոնման աշխատանքներ, Ելփինի բնակիչները նաև անհանգստանում են, որ հորատումները կարող են դիպչել կողքին գտնվող ուրանային երևակումներին: Գյուղի ավագանու խորհուրդը պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը` համայնքի այդ տարածքին հատուկ պահպանվող կարգավիճակ տալու համար:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.