ՊայԾառ գաղափար. Երևանի կենդանաբանական այգին առաջարկում է վարձակալել ամանորյա եղևնիներ

ՊայԾառ գաղափար. Երևանի կենդանաբանական այգին առաջարկում է վարձակալել ամանորյա եղևնիներ


Նրանց համար, ովքեր որոշել են Հայաստանում Ամանորը դիմավորել բնական եղևնիով, առանց ծառահատումների մասնակից դառնալու, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) առաջարկում է այլընտրանքային տարբերակ` ծաղկամանով եղևնիներ վարձակալել:

Տարիներ շարունակ Հայաստանում զանգվածային ծառահատումների հետևանքով ոչնչացել են հազարավոր եղևնիներ: Տոներից հետո Նոր տարվա կանաչ խորհրդանիշները հայտնվում են աղբանոցում:

«Արևորդի» նախագծի շրջանակներում սա արդեն երկրորդ տարին է, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Նախագծի նպատակն է համոզել մարդկանց, որ հասուն ծառերը կտրելու փոխարեն գնեն կամ վարձակալեն ծաղկամաններով փոքր եղևնիներ, որոնք հետո կարող են տնկվել:

Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել նախաձեռնությանը, ցանկացած օր կարող են գնալ Երևանի կենդանաբանական այգի` ընտրելու իրենց եղևնին, որը կազմակերպիչները կփոխադրեն անվճար: Եղևնու հետ կտրամադրվի տվյալ ծառատեսակի խնամքի և պահպանման մասին տեղեկատվական թերթիկ, որը կօգնի այն ճիշտ խնամելու: Վարձակալության դեպքում ծառերը պատվիրատուի բնակարանում կարող են մնալ մինչև հունվարի 15-ը:

Եղևնու վարձակալությունն արժի 25.000, ձեռքբերման համար պետք է վճարել 40.000 դրամ:
ԱրմենիաՆաուի էջերում