Բնապահպանական խնդրից վիճաբանություն. Սյունիքի մարզպետը դարձյալ հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ
Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին, երբ բնապահպաններն այցելել էին Քաջարան գյուղ` տեղեկություններ հավաքելու Քաջարան, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի ու Սյունիք համայնքների ենթակայության տակ գտնվող տարածքների մասին, որոնք, կառավարության որոշմամբ, տրամադրվելու են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Տեսանյութը ուշադրության է արժանացել մեծ մասամբ այն պատճառով, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պաշտոնյան բախվում է կնոջ հետ: Դեռևս անցյալ ամիս Խաչատրյանն ապտակել էր մի գործարար կնոջ: Թեև միջադեպը ֆիքսել էր հյուրանոցի տեսախցիկը, սակայն մարզպետի դեմ վարույթ չհարուցվեց: Սուխուդյանը նշում է, որ Սյունիքի մարզպետի հետ հանդիպումը «շոուի» էր վերածվել: «Գյուղացիները զարմացած էին. մարզպետը երբեք չէր այցելել նրանց: Նա իրեն շատ բռի էր պահում, սպառնում էր: Տոնավաճառային խոսակցություն էր»,- ասում է նա` նկարագրելով մարզպետի հանդիպումը գյուղացիների հետ: Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանը «ԱրմենիաՆաուի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տվել է իր պատասխանն այդ տեսանյութի առնչությամբ, և անջատեց հեռախոսը, որից հետո դադարեց պատասխանել հեռախոսազանգերին: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Խաչատրյանը ասել է, որ «ճպուռ» բառում վատ բան չի տեսնում: «Ճպուռ է՝ ճպուռ ասեցի, ի՞նչ կա դրա մեջ, վիրավորական ի՞նչ կա, չեմ հասկանում, ճպուռը քաղցր խոսք ա, վիրավորականի բան չկա,- ասել է մարզպետը և հերքել, որ հանդիպման ժամանակ լարվածություն է եղել: - Ասում էր` տարածքի էկոլոգիան վատ ա, էս ա, էն ա, ես էլ ասեցի` նայի` քեզ վատ բան չլինի։ Միտինգ էր անում, ես էլ ասեցի՝ նայի՝ քեզ բան չլինի։ Ամոթ իրենց, եթե կասեն, թե սպառնացել եմ։ Մենք ջան-ջիգյարով ենք իրարից հեռացել, ես իրանց ցտեսություն եմ արել և ասել, որ եթե խնդիր կունենաք` կդիմեք ինձ»։
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
-Diana Land, US
Read commented Article
Post a comment
Read all 12 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.