Օգնություն Սևանին. կառավարությունը գումար է հատկացնում լճի մաքրման աշխատանքների համար
Արամ Հարությունյան Վերջին տասնամյակում լճի ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է` ողողելով ոչ միայն բուսածածկ տարածքները, այլև առափնյա որոշ շինություններ, որոնք կառուցվել էին, երբ ջրի մակարդակը կրիտիկական ցածր մակարդակի վրա էր: Բնապահպաններն անհանգստացած են, որ ջրածածկ տարածքները կարող են ճահիճների վերածվել` կրկին վտանգելով Հայաստանի ջրի հիմնական պաշարը և հանգստյան գոտի հանդիսացող Սևանը: Պետբյուջեից հատկացված գումարները պետք է ուղղվեն ողողված տարածքների մաքրմանը. պետք է վերակառուցվեն դրենաժային համակարգերը, ինչպես նաև վերանորոգվեն/փոխարինվեն ջրածածկ ճանապարհները: Լրացուցիչ գումարներ կհատկացվեն իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.