Գրիպի սեզոն. համաճարակը ստիպում է Հայաստանում ժամանակից շուտ փակել դպրոցները
Գրիպի համաճարակի պատճառով, հնարավոր է, որ ձմեռային արձակուրդը դպրոցներում սովորականից երկու շաբաթ շուտ սկսվի: Ասոյանի կոչը անհանգստություն և անգամ խուճապ է առաջացրել հասարակության շրջանում, և առողջապահության պաշտոնյաներին այսօր (դեկտեմբերի 7-ին) հանդիպելու և իրավիճակը քննարկելու առիթ դարձել: Ենթադրվում է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի որոշում կընդունվի` արդյոք անհրաժե՞շտ է փակել դպրոցները: «Ներկա պահին քաղաքապետարանի ու առողջապահության նախարարության համագործակցությամբ հավաքվում են դպրոցներում հաճախելիության ցուցանիշները, դրանցից էլ կախված է, թե ինչ որոշում կընդունվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Ըստ նրա` եթե որոշումը դրական լինի, դպրոցներն ու մանկապարտեզները «ամենայն հավանականությամբ, կփակվեն հաջորդ շաբաթից»: Մայրաքաղաքի շատ դպրոցներում աշակերտների հաճախելիությունը կտրուկ նվազել է: Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության ստուգումների համաձայն`300-500 աշակերտ ունեցող դպրոցներում ամեն օր բացակայում է ավելի քան 100 աշակերտ: Մայրաքաղաքի մի քանի դպրոցների տնօրեններ «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասացին, որ կիսամյակի վերջում դպրոցներ փակելը իրենց համար հավելյալ խնդիրներ է ստեղծելու` գնահատականները որոշելու հարցում, այդուամենայնիվ. «Հիվանդության հետ պետք չէ վիճել. եթե վարակն իսկապես տարածվում է, ուրեմն այն պետք է կանխել»,- ասաց Երևանի Պարույր Սևակի անվան 123-րդ դպրոցի տնօրեն Լարիսա Բաղդյանը: Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում գրիպի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ, որը գրեթե յուրաքանչյուր ընտանիքի անհանգստության պատճառն է, և հանրապետությունում առնվազն 3 մահացության դեպք է գրանցվել: Ասոյանի կոչը զուգադիպեց Հայաստանում արձանագրված խոզի գրիպի նոր դեպքերի մասին տեղեկատվության հետ, քանի որ անցյալ հանգստյան օրերին H1N1 գրիպով վարակվածների թիվը երկրում ավելացել է` 7-ից հասնելով 35-ի: (Խոզի գրիպը ոչ մի ակներև կապ չունի սովորական գրիպի հետ:)
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.