Բուհերը կարող են փակվել Հայաստանում սեզոնային գրիպի տարածման հետևանքով
Արա Ասոյանը (աջից) և Արտավազդ Վանյանը (մեջտեղում) Այս շաբաթասկզբին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի առաջարկով և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հանրապետության դպրոցներն ու մանկապարտեզները փակվեցին մինչև դեկտեմբերի 21-ը: Նախկինում բուհերը կարող էին փակվել-չփակվելու հարցն ինքնուրույն որոշել: Իսկ այժմ քննարկվում է, որ բուհերը կարող են փակվելու հրաման ստանալ արդեն դեկտեմբերի 13-ից: Ըստ Ասոյանի` ՀՀ առողջապահության նախարարությունը մինչ օրս չի փակել բուհերը, քանի որ, ի տարբերություն դպրոցականների, ուսանողները «հասուն մարդիկ են և հասկանում են, թե ինչ է հիվանդության կանխարգելումը»: (Տե´ս «Խտրական վերաբերմո՞ւնք. բուհերի ուսանողներն ասում են, որ իրենց նույնպես պետք է ազատեն դասերից գրիպի պատճառով» հոդվածը:) Բուհերում այժմ նախաքննական շրջան է, ուստի ուսումնական գործընթացն ընդհատելը ցանկալի չէ: Սակայն, եթե փակվելու որոշում ընդունվի, ապա դա կազդի Հայաստանի 23 պետական բուհերի առնվազն 81 000 ուսանողների վրա: Եթե համալսարանները փակվեն, ուսանողներն իրենց կիսամյակային ստուգարքները կհանձնեն ոչ թե ձմեռային արձակուրդից առաջ, այլ ամանորից հետո` քննությունների հետ: Հինգշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ասոյանը նաև հաստատեց, որ դեկտեմբերի 10-ի տվյալներով Հայաստանում արձանագրվել է A/H1N1 խոզի գրիպով վարակվածների 54 դեպք, որից 26-ը երեխաներ են: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` դեկտեմբերի տվյալներով` Հայաստանում գրանցվել է սեզոնային գրիպով վարակվածների 31 467 դեպք:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.