Հայաստանում գրանցվել է աֆրիկյան ժանտախտի նոր դեպք
Այդ անասնաֆերման գտնվում է Երևանից հյուսիս: Տեղեկությունը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Առաջին անգամ դեպքի մասին լուրը հաստատվել է 2010 թ. մարտի 4-ին: Հայաստանում աֆրիկյան ժանտախտի մասին վերջին անգամ խոսել են 2008 թ. փետրվարին: Աֆրիկյան ժանտախտի բռնկում 2007 թ. օգոստոսից մինչև 2008 թ. մայիսը Հայաստանի ինը մարզերում պարբերաբար գրանցվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր: Դրանք սկսեցին 2007 թ. մայիսից, երբ գրանցվեց հիվանդության 16 դեպք: Հունիսին գրանցվեց աֆրիկյան ժանտախտի 13, իսկ հուլիսին` 12 դեպք: Օգոստոսին հիվանդ կենդանիների թիվը հասավ գագաթնակետին` 20 դեպք, իսկ հաջորդ ամիսներին գրանցվեցին 10, 8, 10, 2, 4, 1 դեպք: Բացի այդ, անցյալ ամիս աֆրիկյան ժանտախտի երկու առանձին դեպք գրանցվեց Ռուսաստանում: Ռուսաստանը հայտարարեց, որ 2007 թ. սկսված հիվանդությունը 2009 թ. հունիսին վերացել է: 2007 թվականից կենդանիների աննախադեպ անկման պատճառ դարձած հիվանդությունը տարածված էր Վրաստանում, Հայաստանում և Ռուսաստանում: Տասնամյակներ շարունակ այս տարածաշրջանում աֆրիկյան ժանտախտի դեպքեր չեն եղել: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.