Մարդու իրավունքներ 2009. Հայաստանում դատաքննություններին առնչվող զեկույցը
Օմբուդսման Արմեն Հարությունյան Շուրջ 60 էջանոց զեկույցում ընդգրկված են մի քանի տարիների ընթացքում պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված դատական նիստերի մոնիթորինգի արդյունքները: Զեկույցում առավել մեծ տեղ են զբաղեցնում 2001 թ. ի վեր սեփականության իրավունքի վեճերի (երբ «պետական կարիքներ» անվան տակ կառավարության պատվերով մարդկանց վտարեցին իրենց բնակարաններից) վերաբերյալ և 2008 թ. մարտի 1-2-ի հետընտրական բախումների հետևանքով ձերբակալված քաղաքացիների դատական գործերը: «Ես արդեն մի քանի տարի է` բարձրաձայնում եմ, որ օտարված սեփականությանը վերաբերող դատական գործերը չափազանց վիճահարույց են, և դրանք չեն ապահովել քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը»,- ասում է օմբուդսման Արմեն Հարությունյանը: Մարտիմեկյան դատավարությունները, ըստ Հարությունյանի, ևս լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: «Մարտիմեկյան գործերը, ընդհանուր առմամբ, ընթացել են խախտումներով, որոնք անընդունելի են, և գրեթե բոլորը, եթե դիմեն Եվրոպական դատարան, կշահեն»,- ասում է օմբուդսմանը: Տարեվերջին ներկայացված զեկույցը չորրորդն է պաշտպանի` այս տարվա զեկույցների շարքում: Այս տարվա մարտին ՄԻՊ գրասենյակը ներկայացրել էր իր 2008 թ. տարեկան զեկույցը, ապա` արտահերթ զեկույց բանակում առկա խնդիրների վերաբերյալ, իսկ նոյեմբերին պատրաստվել էր զեկույց քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածների իրավունքների մասին: ՀՀ օմբուդսմանը հուսով է, որ ներկայացված բոլոր զեկույցները կարող են օգտակար լինել թե´ շահագրգիռ պետական մարմինների և թե´ քաղաքացիական հասարակության համար:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.