Սպաների անփութության պատճառով զինծառայողի մահվանն առնչվող վարկածը հերքվեց. դատարանի որոշումը հաճելի անակնկալ էր ընտանիքի համար
Տիգրան Օհանջանյանի ծնողների՝ իրենց որդու մահվան իրական հանգամանքները պարզելու պայքարում մի փոքր տեղաշարժ է նկատվել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անմեղ է ճանաչել 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի թիվ 28 418 զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի գործով մեղադրվող կապիտան Ռուստամ Ասատրյանին և ենթասպա Կարեն Թովմասյանին` փաստերի ոչ հիմնավորված լինելու պատճառով: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպասում էր 3-6 տարվա ազատազրկում: Քրեական գործի տվյալներով` Օհանջանյանը ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել զինվորական մասից և, դիպչելով զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված ալեհավաքը պահող ձգալարին (տրոս), հոսանքահարվել է: Սակայն ըստ հոկտեմբերին անցկացված դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության տվյալների` այդ տարածքով անցնող 30 վոլտ հոսանքը չէր կարող մահացու լինել: «Մենք շատ զարմացանք, երբ դատավորն ընթերցեց դատավճիռը, քանի որ նրանք միշտ մեր դեմ են աշխատել և փորձել են կոծկել մեր տղայի սպանությունը: Հիմա էլ մինչև վերջ չենք հավատում ու չենք բացառում, որ դատախազը կդիմի վճռաբեկ դատարան` որոշումը բողոքարկելու»,- ասաց զինվորի հայրը:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.