ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ
Դեսպան Նազարյանը, մասնավորապես, մեջբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, ուր անդրադառնալով Խոջալուի դեպքերին' վերջինս նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի ընդդիմությունը եւ միլիցիան խոչընդոտել են լեռնային միջանցքով ռազմական գործողությունների շրջանից քաղաքացիական բնակչության դուրսբերմանը: Ընդդիմությունը հույս ուներ իր իսկ հայրենակիցների սպանդի ճանապարհով Բաքվում հասնել իշխանության: Նամակում մեջբերվում է նաեւ The Helsinki Watch կազմակերպության 1992թ. սեպտեմբերի զեկույցը, ուր մատնանշվում է փախչող քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական միլիցիայի կրակելու մասին ադրբեջանցիների իսկ վկայությունները: Նամակը նաեւ ընդգծում է, որ միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործված անթիվ վայրագությունները: «Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի' ինքնորոշման իր իրավունքը կիրառելու խաղաղ եւ սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որը 1988թ. ջարդ իրականացրեց Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ: Այս ջարդը Խորհրդային Միության տարածքում զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որը համապատասխանաբար արձանագրվել է դատավարության գործերում: Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազային հերոսներ: The Helsinki Watch կազմակերպության զեկույցը վկայում է, որ իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերինե: 1988-1991թթ. Գանձակում, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերը ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին եւ հանգեցրին կես միլիոն հայերի էթնիկ բնաջնջմանը ու տեղահանմանը: Այս դաժանություններին հետեւեցին ադրբեջանական զինված ուժերի աննախադեպ հարձակողական գործողություններն' ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության բնաջնջմանը: Հայաստանի դեսպանի նամակը, որն ուղղված է նաեւ ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդին ու Գլխավոր ասամբլեային, ամփոփվում է հետեւյալ մտքով. ,Պետք է վերջնականապես ու մեկընդմիշտ պարզ դառնա, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հայաստանը համոզված է, որ այս իրավիճակում լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջի վերականգնումն է' իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը»:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.