ԱՄՆ պետդեպարտամենտի «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը. մեկ տարի ևս իշխանություններն ավելի շատ են ոտնահարել մարդու իրավունքները
Իշխանությունները շարունակել են բռնությունների, ինչպես նաև ընդդիմախոսներին բյուրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրեժ լուծելու գործելակերպի կիրառումը: Իշխանությունները ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների վրա, և խափանել են դրա վերաբերյալ տեղեկատվություն տարածելու քաղաքացիների փորձերը: Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին: Ազգային անվտանգության ծառայության գործակալների և ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել։ Ամբաստանյալներին զրկել են արդար դատավարության հնարավորությունից: ԶԼՄ-ներին և հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճանը։ Իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է։ Գրանցվել են լրագրողների վրա հարձակումների նոր դեպքեր, իսկ դրանք իրականացնողները հազվադեպ են հայտնաբերվել կամ դատապարտվել: Հայաստանի իշխանությունները սահմանափակել են ժողովների և հավաքների ազատությունը, կոնկրետ վայրերում ցույցեր անցկացնելու քաղաքական ընդդիմության դիմումները բազմիցս մերժվել են, իշխանությունները միջամտել և ցրել են մարդկանց ինքնաբուխ հավաքները: Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան, և իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի այն հաղթահարելու համար: Սահմանափակում է դրվել նաև կրոնական ազատության վրա: Զեկույցում ներկայացվել է նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության, մարդկանց թրաֆիքինգի, սահմանափակ հնարավորություններով մարդկանց և համասեռամոլների հանդեպ խտրականության դեպքերի մասին: Ողջ զեկույցը կարդալու համար` http://www.state.gov/g/drl/rls/hrrpt/2009/eur/136018.htm
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.