Չախալյանի գործը. ազատազրկված վրացահայ ակտիվիստի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել
Չախալյանը ձերբակալվել էր 2008 թ. հուլիսին` Ախալքալաքի (Հարավային Վրաստանում գտնվող հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի շրջանի կենտրոն) ոստիկանության պետի տան մոտ կատարված ավտոպայթյունից հետո: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Չախալյանին մեղավոր են ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում`«զենք ու զինամթերք ձեռք բերելու և պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության և խուլիգանության» համար: «Ակնհայտ է, որ ջավախքահայ քաղաքական գործչի [Չախալյանի] դեմ ուղղված այս նոր գործողությունը Վրաստանում մայիսի 30-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին ջավախքահայության ահաբեկման շղթայի օղակներից մեկն է,- նոր մեղադրանքների առկայությունն այսպես են իրենց հայտարարության մեջ պարզաբանել «Երկիր» միության ներկայացուցիչները, ովքեր պայքարում են Չախալյանի իրավունքների համար:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.