Ֆոտոլուր
Խաղաղ հավաքների իրավունքը Հայաստանում բազմից խախտվել է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրապարակել է «Խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ զեկույցը, որում մանրամասն ներկայացրել է 2008-2009 թթ. Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքների խախտումները:
Զեկույցի համաձայն`Երևանի քաղաքապետարանը ավելի քան 80 անգամ մերժել է ընդդիմության երթերի ու հանրահավաքների անցկացման դիմումները, կամ այն դեպքերում, երբ հանրահավաքի իրավունք է տրվել, մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցները սահմանափակվել են կամ ճանապարհները` փակվել:
«Մեր երկրում այս իմաստով ևս իրավիճակը բավարար չէ, ինչը բխում է ոչ միայն օրենքի անկատարությունից և բացերից, այլ նաև հետևանք է ոչ ժողովրդավարական կառավարման»,- «ԱրմենիաՆաուին» ասում է օմբուդսման Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանում ամբողջովին կամ մասամբ խախտված են հավաքներ անցկացնելու առնվազն վեց իրավունքներ:
Պաշտպանի գրասենյակը նախատեսում է հուլիսին ներկայացնել հավաքների մասին նոր օրինագիծ, որում հաշվի են առնվելու գրասենյակի ուսումնասիրությունները` օրենքն իրականացնողների կողմից կամայականությունները հնարավորինս բացառելու նպատակով:
«Մենք չենք ասում, որ եթե օրենքը փոխվի և ավելի լավը լինի, իրավակիրառ պրակտիկայում խախտումները կբացառվեն, հարցերը կլուծվեն: Սակայն օրենքում այժմ բացակայում են մի շարք կարևոր դրույթներ»,- ասում է Հարությունյանը:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը լուրջ փոփոխությունների ենթարկվեց 2008 թ. մարտի 17-ին` մարտիմեկյան հետընտրական բախումներից հետո, երբ ավելացվեց դրույթ, ըստ որի լիազոր մարմինը կարող էր արգելել հրապարակային միջոցառումների անցկացումը, եթե «ըստ հավաստի տվյալների`դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն» և այլ պատճառներով:
Սակայն հետագայում` 2008 թ. հունիսին, միջազգային կառույցների ճնշմամբ այդ փոփոխությունները վերացվեցին, և ընդունվեց դրույթ, ըստ որի` ցույց կազմակերպողը պետք է քաղաքապետարանին իրազեկի գալիք հանրահավաքների մասին: Սակայն դրանից հետո քաղաքապետարանը հավաքներն արգելելու համար ավելի հաճախ է պատճառաբանություններ գտնում:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.