«Սև ցուցակ». հայկական ՀԿ-ն «թուք ու մուր» է տվել պաշտոնյաներին տեղեկատվության օրենքն արհամարհելու համար
Շուշան Դոյդոյան «Սև ցուցակը» գլխավորում է տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ապա` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, «Համալսարանականների համատիրության» նախագահ Արմեն Թադևոսյանը, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, «Հայփոստի» նախկին գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը: «Եթե «սև ցուցակում» ընդգրկենք նաև տեղեկատվությունը տրամադրելու համար օրենքով նախատեսված ժամկետները խախտած պաշտոնյաներին, ապա մեր ցուցակը շատ ավելի մեծ կլինի: Իսկ այս պաշտոնյաներն ընդհանրապես տեղեկատվություն չեն տրամադրել»,- ասում է ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը: Նա շնորհակալ է լրագրողներին «սև ցուցակում» հայտնված պաշտոնյաների մասին գրելու համար՝ նշելով, որ հատկապես մամուլի հրապարակումներից հետո դրական տեղաշարժեր են եղել: «Նախորդ եռամսյակում հիշյալ ցուցակում հայտնված Ստեփանավանի քաղաքապետը մամուլի հրապարակումներից հետո չեղյալ է հայտարարել իր այն որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներին մեկ էջ տեղեկատվություն տրամադրելու համար սահմանել էր 500 դրամ վճար: Իսկ առողջապահության նախարարը փայլուն արդյունք է ցույց տվել. այս անգամ պատասխանել է իրեն ուղղված բոլոր ութ հարցումներին»,- ասում է նա: 2001-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է «սև ցուցակ», որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, ովքեր խախտում են անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: «Սև ցուցակում» տեղ են գտնում հիմնականում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած գերատեսչության ղեկավարները:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.