Եվս մի զինծառայողի կասկածելի մահ. ջրծաղիկով հիվանդ երիտասարդը, շարունակելով կատարել ծառայողական պարտականությունները, մահացել է
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Խաչատրյանը մահացել է 2011-ի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա մահվան մանրամասները լրատվամիջոցներին նամակով հայտնել էր զինվորի տատը` Աիդա Ավագյանը: «Թոռանս թաղման ժամանակ զինվորներից մեկը մեզ պատմեց, որ Հայկին տաքությունով վազացրել են, աչքից արցունք գալով կառաուլ են կանգնացրել, իհարկե, իրենք էդ ամեն ինչը հերքում են»,- ասում է Ավագյանը: Զինվորի հայրը` Մովսես Խաչատրյանը, ով դեկտեմբերի 29-ին արդեն զինվորական հոսպիտալում է եղել որդու մոտ, պատմում է, որ բժիշկները մինչև վերջ էլ չեն կողմնորոշվել, թե տղան ի´նչ խնդիր ունի, ու միայն իր պնդմամբ են նրան «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխել, որտեղ զինվորը մահացել է: «Մեկ կըսեին` կույր աղիք է, մեկ կըսեին` չեմ գիտեր ինչ է, սպանեցին երեխիս, կինդեր խաղալիք ինչխ որ եղներ երեխես իրենց հըմար, բացեցին, նոր հասկցան` ինչ ախտորոշեին»,- ասում է հայրը: ՊՆ քննչական ծառայությունից «ԱրմենիաՆաուին» տեղեկացրին, որ դեռևս հայտնի չէ` երբ պարզ կլինեն նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց հիման վրա հնարավոր կլինի պարզել մեղավորներին: Սակայն Հայկ Խաչատրյանի ընտանիքի անդամները չեն հավատում, թե այս քննությունը որևէ արդյունք կբերի, իսկ հայրը պատրաստվում է դիմելու միջազգային կառույցների: Մովսես Խաչատրյանը, որը 20 տարի ոստիկանության ավագ սպա է աշխատել, հրաժարականի դիմում է ներկայացրել ոստիկանություն: «20 տարի ծառայել եմ այս երկրի համար, և ահա ինչպես են նրանք ինձ վճարում»:
Other Articles in Մարդու իրավունքներ
|
Readers' comments
-Diana Land, US
Read commented Article
Post a comment
Read all 10 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.