Ֆոտոլուր
Կառավարության հավաստմամբ՝ կենսաթոշակային նոր համակարգն ավելի ապահովված ծերություն կերաշխավորի:
Հայաստանը 2014-ից ամբողջությամբ կանցնի կուտակային կենսաթոշակային համակարգի, որը կառավարությունը սկսել է մշակել դեռ 10 տարի առաջ, սակայն անընդհատ հետաձգվում էր ֆինանսական ճգնաժամի և հին համակարգից նորին անցնելու դժվարությունների պատճառով:
Անցյալ շաբաթ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց և առաջին ընթերցմամբ անցավ «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծը, որի մեջ ներառված են նաև կենսաթոշակային բարեփոխումները:
Ի տարբերություն ներկայիս համակարգի, երբ աշխատող քաղաքացիներն իրենց սոցիալական վճարներով պահում են թոշակառուներին (այժմ Հայաստանում 460 հազար աշխատող քաղաքացի պահում է 520 հազար թոշակառու), նոր համակարգով մինչև 40 տարեկան քաղաքացիները կարող են կուտակել իրենց սեփական կենսաթոշակը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կենսաթոշակային ֆոնդերին ամեն ամիս փոխանցելով իրենց աշխատավարձի 5 տոկոսը: Պետությունն իր հերթին ավելացնում է այդ 5 տոկոսին համարժեք գումար, իսկ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներն այդ գումարով ձեռք կբերեն տոկոսային եկամուտ ապահովող բաժնետոմսեր ու պարտատոմսեր: Այսինքն` երբ աշխատողն անցնի թոշակի, ենթադրվում է, որ նա կստանա համեմատաբար ավելի մեծ գումար, քան կուտակել էր իր աշխատանքային տարիների ընթացքում:
ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ 2011-ից կգործի կենսաթոշակի կուտակային կամավոր տարբերակը, իսկ պարտադիրը կկիրառվի միայն 2014-ին:
Սակայն կենսաթոշակային նոր համակարգի ընդդիմախոսները կարծում են, որ Հայաստանում այն չի գործի, և ապահով ծերության ակնկալիքով իր գումարները պետությանը վստահած քաղաքացին կտուժի:
«Այն երաշխիքները, որ դրված են այս փաթեթում, ամենևին էլ վստահելի չեն։ Այդ պարտադիր սկզբունքը մարդու իրավունքների ոտնահարում է։ Եթե ինձ պարտադրում են անել մի քայլ, որի երաշխիքը ես չունեմ, ուրեմն ես չեմ վստահելու, կամավոր` առավել ևս չեմ անելու»,- ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` ավելացնելով, որ հասարակությունն այսօր կենտրոնական բանկին չի վստահում։
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.