Չեռնոբիլի փրկարարները. հուշարձան չեն կառուցում, բայց լրացուցիչ բուժօգնություն հատկացնում ենԻրականում նրանց տարել են աշխարհի ամենասարսափելի միջուկային աղետի վայր` Ուկրաինայում գտնվող Չեռնոբիլի ատոմակայան: Աղետի հետևանքների վերացման ժամանակ ստացած ճառագայթումից մահացել է գրեթե 400 հայ: Այսօր այդ արհավիրքը վերապրածներն ասում են, որ արժանի են հուշարձանի` կատարած ծառայության համար: Սակայն Խորհրդային Հայաստանից Չեռնոբիլ մեկնած մոտ 3000 քաղաքացիներին հուշարձան չի կանգնեցվի: Այս տարվա սկզբին Երևանի քաղաքապետարանը մերժեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում հուշարձան կանգնեցնելու դիմումը: Այսօր այդ մարդկանցից ողջ է մոտ 2600-ը, որոնցից 1500-ը հաշմանդամ է: Նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունը` «Չեռնոբիլ» ասոցիացիան, լոբբինգ է տարել` հաշմանդամներին լրացուցիչ բուժօգնություն ցույց տալու և աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած մարդկանց հուշարձան կանգնեցնելու համար: 20 տարի առաջ Չեռնոբիլի ատոմակայանը ցնցեց երկու պայթյուն` ռադիոակտիվ ամպը տարածելով Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի վրա: Երեսունմեկ մարդ մահացավ տեղում, որոնցից քսանութը` սուր ճառագայթային համախտանիշից: Հայաստանի 3000 և մոտ 220000 այլ խորհրդային քաղաքացիներ մասնակցեցին վթարի հետևանքների վերացման աշխատանքներին ատոմակայանի 30 կմ շառավղով շրջակա տարածքում: Ինչպես ենթադրում են, նրանցից շատերը ճառագայթման բարձր դոզա են ստացել: «Չեռնոբիլ» ասոցիացիան պնդում է, որ փրկարարական և աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին ուղարկել են աղետի գոտի առանց պաշտպանիչ համազգեստի և չեն զգուշացրել վթարի մասշտաբների մասին: 1994 թվականին Հայաստանն առաջիններից էր նախկին խորհրդային երկրների մեջ, որ միացավ «ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների ու վթարների հետևանքով ճառագայթահարված քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության վերականգնման մասին օրենք» ընդունելու համաձայնագրին: Սակայն դրանից 20 տարի անց էլ օրենքը չի ընդունվել: Սակայն «Չեռնոբիլ» ասոցիացիայի նախագահ Գևորգ Վարդանյանն ասում է, որ պետությունը բավարար օգնություն ցույց չի տալիս Չեռնոբիլում ճառագայթահարումից տուժած քաղաքացիներին: Ըստ Վարդանյանի` յուրաքանչյուր հիվանդին պետությունը տարեկան հատկացնում է 10000 դրամ, մինչդեռ բուժման համար անհրաժեշտ է 10-15 ավելի գումար: Աղետի 20-րդ տարելիցի առնչությամբ կառավարությունն ասոցիացիային է փոխանցել 2 մլն 151 հազար դրամ (մոտ 4800 դոլար) Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցածների կարիքները հոգալու և ճառագայթահարման հետևանքով մահացածների ընտանիքներին օգնություն ցույց տալու նպատակով (70 նման ընտանիք ստացել է 10000-ական դրամ): Վարդանյանը հույս ունի, որ կհատկացվեն լրացուցիչ գումարներ` ամենամյա բուժօգնության ծավալներն ավելացնելու համար:
Other Articles in Ecology
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.