A/H1N1-ի հետևանքները. Հայաստանում խոզի գրիպից մահացել է երեք մարդ (ի թիվս որոնց` չծնված երեխա)
Աստիճանաբար ավելանում է Հայաստանում խոզի գրիպով հիվանդների թիվը: Մահվան պատճառը պաշտոնապես հայտարարվել է երկուշաբթի երեկոյան` այն բանից հետո, երբ ծանր թոքաբորբի ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երկու հիվանդներն էլ մահացել են: «Երկուսն էլ բժշկի են դիմել շատ ուշ և ծանր վիճակում,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը` ևս մեկ անգամ հասարակությանը խնդրելով «ինքնաբուժմամբ չզբաղվել և գրիպի առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բժշկի»: Ըստ պաշտոնական տվյալների` խոզի գրիպով հիվանդների թիվը Հայաստանում այսօր 80-ն է, այն օրական աճում է մոտ 5 հիվանդով: Պաշտոնական տվյալներով` սեզոնային գրիպից մահացել է երեք մարդ: Մինչդեռ հիվանդանոցների տվյալներով` սեզոնային գրիպից մահացությունների թիվն իրականում առավել մեծ է: Ըստ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տվյալների` վերջին երկու շաբաթվա ընթացքում սեզոնային գրիպից մահացել են 9 հիվանդներ, հանրապետական հիվանդանոցում` 2 հոգի, 2-ն էլ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ գրիպից և թոքաբորբից մահվան դեպքեր գրանցվել են նաև նախորդ տարի, պարզապես այս տարի ուշադրությունն առավել մեծ է: «Հստակ թվեր չեմ կարող ասել, բայց մահվան դեպքերի տարբերությունը նախորդ տարվա համեմատությամբ մեծ չէ»,- ասում է Ռոստոմյանը: Ըստ առողջապահության նախարարության տվյալների` վերջին մեկ ամսում հանրապետությունում գրանցվել են 31 467 սուր շնչառական վիրուսային հիվանդություններ, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.