Վարունգ մարդասպանը. Հայաստանը կասեցնում է բանջարեղենի ներմուծումը Եվրոպայից և Թուրքիայից

Վարունգ մարդասպանը. Հայաստանը կասեցնում է բանջարեղենի ներմուծումը Եվրոպայից և Թուրքիայից

Photo: www.wikipedia.org

«Առկա» լրատվական գործակալության հաղորդմամբ` Եվրոպայում արդեն 15 զոհ է գրանցվել վտանգավոր տեսակի E կոլի բակտերիի (աղիքային ցուպիկ) բռնկումից, որին ի պատասխան Հայաստանի իշխանությունները կասեցրել են եվրոպական բոլոր երկրներից բանջարեղենի ներմուծում երկիր:

Գերմանիայում աղիքային ինֆեկցիայով վարակվել է ավելի քան 1000 մարդ: E կոլի բակտերի ախտածինը հայտնաբերվել է Իսպանիայից ներմուծված վարունգում, սակայն պարզ չէ, թե արդյոք դրանք վարակվել են այնտե՞ղ, փոխադրելի՞ս, թե՞ հավանաբար Գերմանիայում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակից Շուշան Ղազարյանն ասել է, որ Հայաստանը մեկ ամիս առաջ էր կասեցրել է Եվրոպայից վարունգի, ապա նաև բանջարաբոստանային մյուս մշակաբույսերի ներմուծումը: Ըստ նրա` սննդամթերքի մյուս տեսակների ներմուծումը Հայաստան թույլատրվում է միայն անցակետերում լաբորատոր մանրակրկիտ փորձաքննությունից հետո:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Բաբկեն Լիլոյանն ասել է, որ մեկ ամիս առաջ արգելվել է նաև Թուրքիայից բանջարաբոստանային մշակաբույսերի ներմուծումը:

Գերմանիայի պատկան մարմինները հայտնաբերել են հեմոլիտիկ-ուրեմիտիկ համախտանիշ (HUS), որը E կոլի բակտերիի բարդություն է` հայտնի որպես շիգա թունածին E կոլի բակտերի (STEC): Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն ասել են, որ ռիսկերի գնահատման առումով` HUS/STEC-ի բռնկումն աշխարհում ամենամեծն է իր տեսակի մեջ: HUS-ն ախտահարում է արյունը, երիկամները, ծանր դեպքերում` նյարդային համակարգը և հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեցների համար:
ԱրմենիաՆաուի էջերում