ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Խմբագրից կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության IREX CMSPA ծրագրի օժանդակությամբ և համագործակցությամբ ներկայացված հոդվածները հայերեն տպվել են ութ էջանոց ներդիրում, որը 15000 օրինակով 8 թերթերի միջոցով տարածվել է Հայաստանում: Հույս ունենք առաջիկա ամիսներին պատրաստել մի քանի հատուկ թողարկում ևս, որոնք կտարածվեն նույն կերպ:

Սեղմեք այստեղ PDF տարբերակը տեսնելու համար:

Առողջությունը դարձնենք ուշադրության առարկա. պայմանների և մտահոգությունների ամփոփում

Առողջ ազգը բաղկացած է առողջ մարդկանցից:

Այժմ, երբ քայլեր են ձեռնարկվում ամրապնդելու Հայաստանը քաղաքականապես (ընտրություններ այս տարվա մայիսին և հաջորդ տարվա փետրվարին), տնտեսապես (երկնիշ տնտեսական աճ արդեն վեցերորդ տարին անընդմեջ) և սոցիալապես (դանդաղորեն, սակայն վստահորեն հայտնվող միջին խավով), հանրապետության հզորությունը և ապագայի հույսերը մեծապես առնչվում են նրա քաղաքացիների առողջությանը:

Անկախության 15 տարիների ընթացքում Հայաստանի առողջապահության համակարգում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Ու թեև բնակչության սոցիալապես անապահով մի ստվար հատվածի համար սեփականաշնորհված վճարովի բուժօգնության ծառայություններն առանձնապես մատչելի չեն, սակայն պետական ֆինանսավորում ունեցող շատ հաստատություններ այժմ առաջարկում են պայմաններ ու ծառայություններ, որոնք նախկինում հասու չէին հայկական բժշկությանը:

Այդուհանդերձ, թեև հիվանդությունների ու վնասվածքների բուժման նորագույն մեթոդները և նույնիսկ անպտղության վերացման արդյունավետ փորձը լիովին փոխել են բուժօգնության պատկերը, Հայաստանում, ընդհանուր առմամբ, ավանդաբար պատշաճ ուշադրություն չի դարձվում կանխարգելիչ բժշկությանը:

Մինչև աշխարհը չխավարի` ակնաբույժի չդիմելը, մոլորյալ թերահավատության պատճառով կարևոր պատվաստումներից խուսափելը, կրծքով կերակրելու անմիջական ու հեռահար առավելություններն անտեսելով` հարմար մանկական կերերին նախապատվություն տալը` այս ամենի հետևանքով, ի վերջո, տուժում է առողջությունը, երբ դրա պահպանումը մղվում է հետին պլան:

Սույն թողարկման հեղինակներն ու հովանավորները հույս են փայփայում բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը, ինչը կնպաստի ներկայացված նյութերի ընթերցողների առողջության բարելավմանը:

Այս հոդվածները հետաքննություններ չեն, ոչ էլ բացահայտումներ, թեև արծարծված որոշ թեմաներ արժանի են շատ ավելի հանգամանալից անդրադարձի: Սա ավելի շուտ ամփոփման փորձ է, որը կոչված է հիշեցնելու երկրի առջև ծառացած որոշ առողջապահական հիմնախնդիրների, ինչպես նաև նորահայտ մտահոգությունների մասին (օրինակ` շրջակա միջավայրի աղտոտմանն առնչվող հիվանդությունների), որոնցով պետք է զբաղվել այսօր, եթե չենք ուզում, որ դրանցից հանիրավի տառապեն ապագա սերունդները:

Նյութերը պատրաստել է «ԱրմենիաՆաուն», որը «Նոր ժամանակ» լրագրողների վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության ինտերնետային շաբաթաթերթն է: ՀԿ հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «ԱրմենիաՆաուն» (www.armenianow.com):

Մեկնաբանությունները կարող եք ուղարկել info@armenianow.com  հասցեով:

Ջոն Հյուզ
«Նոր ժամանակ» լրագրողների վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ
«ԱրմենիաՆաու» ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր

Մարիաննա Գրիգորյան
Խմբագրի տեղակալ

Ներկայացված թեմաների մասին տեղեկություններ կարող եք գտնել առցանց: Այցելեք հետևյալ կայքերը.

Հայաստանի անտառներ` www.armenianforests.am
www.wgwg.am/intro.swf  

Հայաստան. Ծառատունկ` www.armeniatree.org  

Հայկական ակնաբուժության նախագիծ` www.eyecareproject.com  

Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի` www.awhhe.am  

Շնչառական հիվանդություններ` www.bnabujutyun.com  

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն` www.armobgyn.com     

ՅՈՒՆԻՍԵՖ` www.unicef.org/armenia

ԱրմենիաՆաուի էջերում