Խոսքերը, հատկապես տեղեկատվության դարաշրջանում, պատերազմի նախագուշակ կրակոցներն են: ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայս. «Իրանը խռովում է միջազգային հանրության անդորրը, այն ահաբեկչության գլխավոր բանկիրն է»: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադ. Իրանը «թքած ունի» Թեհրանին պատժելու ՄԱԿ-ի որոշումների վրա: Քրիստոնյա «վերածնված» Ջորջ Բուշի կարծիքով` Իրանը «չարիքի առանցքն է»: Մահմեդական ֆունդամենտալիստ և ահաբեկչության մեջ կասկածվող (1983 թ., Բեյրութ) Ահմադինեջադը Բուշին համարում է անհավատ:
Չնայած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ «իրանյան խնդիրը չի անդրադառնա ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա», քաղաքագետները հակված են մտածելու, որ հանգամանքների որոշակի ընթացք կարող է կանխորոշել հակամարտության լուծման տրամաբանությունը: «Ներկայումս ինտենսիվ բանակցություններ են ընթանում Բաքվի ու Վաշինգտոնի միջև հնարավոր պատերազմում Ադրբեջանի մասնակցության աստիճանի մասին,- ասում է Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը: - Իրանի ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ չնայած Իլհամ Ալիևի խաղաղասիրական հայտարարություններին, Բաքուն իրականում պայմանավորվում է Վաշինգտոնի հետ իր տարածքը ժամանակավոր ռազմակայանների համար տրամադրելու մասին»:
Ռազմական ագրեսիան Իրանի դեմ չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, որը 42 կիլոմետրանոց սահման ունի Իրանի հետ Սյունիքի մարզի Մեղրու շրջանում` Արաքս գետի հովտում: Սահմանի այդ հատվածը, չնայած իր փոքրությանը, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ գետի վրայի կամուրջը շրջափակված Հայաստանի համար դարպաս է դեպի Պարսից ծոց: Ըստ Հայաստանում Իրանի դեսպանատան տվյալների` ամեն 16 րոպեն մեկ Իրանից Հայաստան է անցնում մեկ ծանր բեռնատար ավտոմեքենա: Կամուրջը կառուցվել է 1994-1995 թվականներին և մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի համար շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի դժվարին տարիներին:
Richard Giragosian
Special to ArmeniaNow
Իրանի հետ հակամարտության պարագայում Հայաստանից ԱՄՆ հնարավոր ակնկալիքները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք: Ըստ էության, ԱՄՆ-ն արդեն հակամարտության մեջ է Իրանի հետ: Այնպես որ, Հայաստանից ԱՄՆ ակնկալիքների հարցը բաղկացած է երկու առանձին կետից: Առաջին` Հայաստանի ներկա քաղաքականությունն Իրանի նկատմամբ`հաշվի առնելով առկա հակամարտությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Եվ երկրորդ` Հայաստանի քաղաքականությունը ռազմական գործողություններ սկսվելու պարագայում:
Հայաստանցի փորձագետները նշում են, որ ռազմական հակամարտությունը ԱՄՆ ու Իրանի միջև կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության ու առևտրի վրա: Չնայած առևտուրը Իրանի ու Հայաստանի միջև 2000 թվականից կայուն կերպով նվազում է, Իրանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, նախևառաջ քանի որ այն ընդամենը երկու հարևաններից մեկն է, որի սահմանները բաց են Հայաստանի համար:
1940-ականների վերջին, երբ Խորհրդային Միությունն իր հզորության գագաթնակետին էր, Հայ հեղափոխական դաշնակցության նշանավոր գործիչ Ռուբենը, որը Հայաստանի խորհրդայնացումից հետո հեռացել էր երկրից, սկսեց իր ուսումնասիրությունը թվում է թե անհեթեթ մի պնդումից. «Երբ ԽՍՀՄ-ը փլուզվի, և նրա փլատակների վրա վերականգնվեն հին ու ձևավորվեն նոր ազգային պետություններ, կրկին անկախացած Հայաստանի առաջ կծառանան դժվարին խնդիրներ` կապված նրա խոցելի տրանսպորտակոմունիկացիոն վիճակի հետ: Անհրաժեշտ կլինի զարգացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը, սակայն որպեսզի այդ առանցքն իսկապես աշխատի, անհրաժեշտ կլինի Հայաստանին վերադարձնել նրա արևմտյան տարածքները»:
Իրանի շուրջ ծագած ճգնաժամը չի լուծվի պատերազմով` այս տեսակետն են արտահայտում հայ հեղինակավոր քաղաքագետները: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ իրանյան ներկա ճգնաժամը, Իրանի միջուկային զենքի ծրագրերն ու ագրեսիվ հայտարարությունները ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն են:
Հետխորհրդային մյուս անկարևոր երկրների նման Հայաստանը նույնպես ձայնի իրավունք չունի միջազգային հարաբերություններին` պատերազմին ու բարեկեցությանը վերաբերող բարձր մակարդակի բանավեճերում: Դա կարող է փոխվել: Բոլորի համար աննկատ փոքր երկիրը կարող է տեղ գրավել քարտեզի վրա ոչ թե որևէ աղետի, Հռոմի պապի այցելության կամ հեղաշրջման փորձի պատճառով, այլ եթե Թեհրանին ուղղված Վաշինգտոնի նշանակետը ներառի նաև հարևան երկրները:
Մատչելի կրթություն ստանալու նպատակով Հայաստան եկած իրանցի ուսանողները կարծում են, որ այստեղ լինելը կարող է ազատել նրանց մի շարք վտանգներից, եթե ամերիկյան ագրեսիան ևս մեկ մերձավորարևելյան մարտադաշտի վերածի նրանց երկիրը: Այն բանից հետո, երբ Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և, իհարկե, Մերձավոր Արևելքը, բարձրաձայնեցին իրենց կարծիքը Իրանում հնարավոր մարտական գործողությունների մասին, այդ թեման խոսակցության նյութ դարձավ նաև Հայաստանում, ու նաև մտահոգության պատճառ այստեղ ապրող 4-5000 իրանցիների համար:
Հայտնի երևանցի քաղաքագետի խոսքերով`ԱՄՆ-Իրան հարաբերություններում Հայաստանի «չեզոքության» ձգտմանը կարող են խանգարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) կնքվել է 1992 թ. մայիսի 15-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև: 1993 թվականին պայմանագրին, որը նորացվում է հինգ տարին մեկ, միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: 1999 թվականին Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը չթարմացրին իրենց պայմանագիրը:
More articles
|
Readers' comments
-Christopher Fxyz, US
Read commented Article
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.