March first events | 01.03.09 | 16:00
28-ամյա Վարդուհի Բաղդասարյանը գրեթե ցածրաձայն ասում է, որ չի ուզում ոչ մի բան խոսել իր ամուսնու մասին: Նա մարտի 1-ի պատահական զոհ դարձած Գրիգոր Գևորգյանի այրին է:
«Հազար անգամ ինձ կներե՛ք, բայց ես չեմ ցանկանում այդ մասին խոսել: Մի երեք անգամ եղել է` խոսել եմ լրագրողների հետ, բառերս փոխած են, գրել, դրա համար էլ չեմ ուզում: Նորից ներողություն եմ խնդրում, բայց չեմ ուզում»,- ասում է Գրիգորի կինն ու փակում Կոնդում գտնվող իր մի սենյականոց փոքրիկ տան դուռը, որտեղ արդեն մեկ տարի երկու երեխաների հետ ապրում է առանց ամուսնու:
March first events | 01.03.09 | 16:00
2008 թ. մարտի 1-ի առավոտյան Տիգրանն արթնացավ շատ բարձր տրամադրությամբ. գարուն էր:
«Մտավ խոհանոց ու ոգևորված ասաց. «Մամ ջան, գարնան առաջին օրդ շնորհավոր», գիտեր, որ գարուն շատ եմ սիրում»,- պատմում է մարտիմեկյան ողբերգության զոհ դարձած 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:
Այսուհետ գարնան առաջին օրը լրիվ այլ իմաստ կունենա Խաչատրյանների ընտանիքի համար:
March first events | 01.03.09 | 16:00
Richard Giragosian
Որքան էլ 2008 թ. մարտի 1-ի բռնություններն ու մահվան դեպքերը ողբերգական ու տագնապահարույց էին Հայաստանի համար, այդ օրվա հետևանքները շատ ավելի խորն ու հեռահար են:
Մարտի 1-ի հետևանքները Հայաստանի համար երկակի են: Նախ` մարտի 1-ը բացահայտեց, որ քաղաքական իրողությունները երկրում փոխվել են, ընդ որում` անդառնալիորեն: Երկրորդ`այն նաև ցույց տվեց, որ իշխանությունները շատ ավելի քիչ ժողովրդականություն են վայելում, որ իշխանություններին ավելի քիչ են վստահում, քան երբևէ անցյալում:
March first events | 01.03.09 | 16:00
Խաշած ու մանրացրած տավարի միս: Կարտոֆիլը` եփած և կտրատած: Սրանով է զբաղված Մելիսա Բրաունը չորեքշաբթի:
«Կալանավորվածներին ուրիշ ուտելիք չեն թողնում»,- բացատրում է Բրաունը` պատրաստելով ամուսնու շաբաթվա պարենը: Ալեքսանդր Արզումանյանը, ով նախկինում եղել է Հայաստանի արտգործնախարարը այժմ «7-ի գործով» ձերբակալվածներից է: Նրան մեղադրում են մարտի 1-ին իշխանությունը բռնությամբ յուրացնելու փորձ կատարելու մեջ:
«Կարծես ամեն անգամ ծնունդի եմ պատրաստվում: Երբ գիտեմ, որ ամուսնուցս բացի նաև նրա հետ նստած մյուս 4 տղաներն են ուտելու պատրաստածս, մտածում եմ` այնպես պատրաստեմ, որ համով լինի, բայց, դե, համով բաներ չեն թույլատրում»,- ասում է կինը:
March first events | 01.03.09 | 16:00
Անցյալ տարվա մարտի 1-ը կանխորոշեց Հայաստանի ապագան, որը դեռ վերջնականապես չի ձևավորվել: Այս առաջին տարելիցի կենտրոնում են հիշողություններն ու անդրադարձներն օրվան:
Այդ օրը ոմանց իշխանություն բերեց` փշրելով ուրիշների ձգտումները: Եվ մինչ երկիրը ջղաձգվում էր մի քանիսի թունավոր հավակնություններից և հազարների չփոխհատուցված հավատարմությունից, 10 ընտանիք փլուզվեց:
Հայաստանի մայրաքաղաքում հայերը սպանեցին 10 հայի` բարուն չծառայող պատճառներով: Ոմանք ընդդիմադիր էին: Ոմանք սատարում էին իշխանություններին: Ոմանք քաղաքական նախընտրություն չունեին:
Այս զոհերը չդարձան նահատակներ: Նրանց մեջ չկային Հրանտ Դինքեր կամ Գուրգեն Մարգարյաններ: Պետական հարգանքի տուրք չմատուցվեց: Միայն երկիրը խայտառակվեց:
Այդ տասը մահերը հետևանք էին ոչ թե արիության, այլ չար ճակատագրի: Նրանք սովորական մարդիկ էին, ինչպես ձեր հայրը կամ եղբայրը կամ որդին, և զոհվեցին անհեթեթ մահով: Նրանց պետք չէ անհարկի մեծարել, բայց և պետք չէ մոռանալ:
Տիգրան Աբգարյան
Արմեն Ֆարմանյան
Գրիգոր Գևորգյան
Սամվել Հարությունյան
Հովհաննես Հովհաննիսյան
Զաքար Հովհաննիսյան
Տիգրան Խաչատրյան
Գոռ Քլոյան
Դավիթ Պետրոսյան
Համլետ Թադևոսյան
March first events | 01.03.09 | 16:00
Մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած տասներորդ քաղաքացին Արարատի
մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանն էր: Նրա ծնողները, նույնիսկ մեկ տարի անց, չեն կարողանում համակերպվել իրականության հետ:
Սամվելի վշտակորույս մայրը` Զարիկը, հիշում է...
«Այդ օրը, 5:30-ի կողմերը տնից դուրս եկավ: Գնում էր իր վեց ամսական աղջկա համար մանկական կեր գնելու: Դուրս գալուց ասաց` մի ժամից կվերադառնամ: էն էլ ինչ` գնաց, որ էլ երբեք չվերադառնա»,- ասում է մայրը (ընտանիքի անդամները կարծում են` Երևանում գտնվելով` ցանկացել էր տեսնել, թե ինչ է կատարվում):
March first events | 01.03.09 | 16:00
Մեկ տարի է` ինչ 4-ամյա Սարգիսը ամեն առավոտ արթնանում ու ամեն անգամ նույն անպատասխան հարցն է տալիս. «Պապան չի՞ եկել, Գոռին եմ ուզում...»
28-ամյա Գոռ Քլոյանին երկու որդիները վերջին անգամ տեսան մարտի 1-ի երեկոյան, երբ նա հետաքրքրասիրությունից մղված գնաց Երևանի կենտրոն` տեսնելու, թե ինչ է կատարվում: 28-ամյա Գոռը 10-ից մեկն էր, ով զոհվեց գարնան առաջին օրվա այն չարաբաստիկ օրը:
«Ես չգիտեմ` ինչ ասեմ էս երեխուն, ինչպես բացատրեմ, որ հայրն էլ չի գալու, որ իր հոր ու էլի 9 անմեղ զոհերի արյան գնով ոմանք իրենց իշխանությունը պահեցին»,- ասում է Սարգսի տատիկը` Ազատուհի Մանուկյանը:
March first events | 01.03.09 | 16:00
Analysis by Aris Ghazinyan
Այսօր քչերն են հիշում վերջին նախագահական ընտրությունների օրը Հայաստանում: Փետրվարի 19-ը կուլ գնաց մարտի 1-ի հորձանուտում:
Անշուշտ, յուրաքանչյուրն իր ձևով է հիշում և վերլուծում կատարվածը: Ամենասկզբից էլ բարձրաձայնվում էին իրարամերժ տեսակետներ իրադարձությունների բնույթի մասին, սակայն այսօր էլ` մեկ տարի անց, բոլոր այդ կարծիքները նույնքան թարմ ու հուզական հնչողություն ունեն: Ոմանք շարունակում են կարծել, թե դա արտաքին ուժերի կողմից երկրում «գունավոր հեղափոխության» ձախողված փորձ էր, ոմանք այդ իրադարձությունները համարում են ներքին գործ (ռևանշիստական շրջանակների` իշխանությունը յուրացնելու փորձ), ոմանք էլ` հանրապետությունում ստեղծված վիճակից զանգվածների ընդհանուր դժգոհության արտահայտություն:
March first events | 01.03.09 | 16:00
(Նյու Յորք, փետրվարի 25, 2009) – «Հայաստանը դեռ պետք է պատասխանատվության կանչի ոստիկանությանը ոչ համաչափ ուժի կիրառման համար ցուցարարների հետ բախումներից մեկ տարի անց, որի արդյունքում առնվազն 10 մարդ զոհվեց», - նշվում է «Human Rights Watch»-ի այսօր հրապարակված համապարփակ զեկույցում:
«Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին. Հայաստանի 2008 թ–ի վիճարկված նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները և միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը» վերնագրով 64 էջանոց զեկույցը մանրամասնում է 2008 թ. փետրվարյան վիճարկված նախագահական ընրություններից հետո Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումները ոստիկանության և ցուցարարների միջև:
March first events | 01.03.09 | 16:00
Մխիթարանքի բառեր այլևս չեն մնացել, և իրենց կյանքի ամենասարսափելի օրից մեկ տարի անց Ռոզա Հարությունյանն ու նրա ամուսինը` Էդիկ Աբգարյանը, պարզապես նստում են լռության և այն ահռելի դատարկության մեջ, ինչի վերածվել է նրանց կյանքը անցյալ տարվա մարտի 1-ի խելահեղության ժամանակ որդու` Տիգրանի կորստից հետո:
«Անգամ ամուսիններով դադարել ենք իրար հետ խոսել. այ, սենց նստում ենք, տատն էլ մեզ հետ, մի բառ խոսում ենք թե չէ, չենք դիմանում ու էլի լռում ենք»,- ասում է Ռոզան: Նրա խոսքն ընդմիջվում է արցունքներով, ձայնը խեղդվում է, ու նա լռում է:
Այդ դաժան լռության մեջ փորձում են գտնել իրենց կորցրածը` իրենց որդու ժպիտը, խոսքը, ծիծաղը: Նա 19 տարեկան էր:
|
Readers' comments
Read commented Article
Read all 11 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.