Մարտի –1-ը չի մոռացվում. Ընդդիմության խաղաղ ցույցը խիստ հսկողության ներքո

Մարտի –1-ը չի մոռացվում. Ընդդիմության խաղաղ ցույցը խիստ հսկողության ներքո


Կիրակի` մարտի 1-ի տարելիցին, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմելով հանրահավաքի մի քանի հազար մասնակիցներին նշեց. «Իշխանությունները ոչինչ չեն արել [անցյալ տարվա ողբերգական բախումների] իրական մեղավորներին պատժելու համար»:

Հայտարարելով, որ իր հետևորդները վճռական են` Հայաստանի առաջին նախագահն ասաց. «Ժողովուդն այլևս բանտից ու բռնությունից վախեցողը չէ, նահանջողը չէ, ընկճվողը չէ… Ժամանակն է, որ իշխանությունները հասկանան` ժողովրդին ճզմելու, անխոս դարձնելու ջանքերը կործանարար են թե՛ ժողովրդի ու թե՛ իրենց համար»:

Անցյալ տարվա օգոստոսին հանրահավաքների դադարացումից հետո բազմության առաջ խոսելով` Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գործող իշխանությունների համար «ներկա ճգնաժամն ավելի դժվար հաղթահարելի է լինելու, քան 90-ականների սկզբների ճգնաժամը, քանի որ այն ժամանակ գոնե համաշխարհային տնտեսությունը ի վիճակի էր օգնել պետություններին հաղթահարել այն, այնինչ հիմա համաշխարհային տնտեսությունն ինքը կաթվածահար է»:

Հետո նախկին նախագահն առաջնորդեց երթը Երևանի կենտրոնով, որն ուշադիր հսկվում էր իշխանությունների կողմից, ովքեր նախապես հայտարարել էին, որ ամեն միջոց ձեռք կառնեն թույլ չտալու որևէ անկարգություն:

ԱրմենիաՆաուի էջերում