Սպորտ. բուռն շրջան հայ շախմատիստների համարԻնչպես հաղորդում է armchess.am-ը, Նովի Սադում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հայ շախմատիստներն անհատական հաշվարկում նվաճեցին չորս մեդալ: Գաբրիել Սարգսյանը (3-րդ խաղատախտակ) արժանացավ ոսկե, Տիգրան Լ. Պետրոսյանը (5-րդ խաղատախտակ)` արծաթե, Լիլիթ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ)` արծաթե, Լիլիթ Գալոյանը (3-րդ խաղատախտակ)` բրոնզե մեդալների: Հայաստանի տղամարդկանց առաջնության թիմը Սերբիայում կազմակերպված 38 թիմի մասնակցությամբ առաջնությունում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, կանանց թիմը 28 մասնակիցների թվում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-5-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Վոլկովի (Ռուսաստան), Ժու Վեյքիի (Չինաստան), Ռիչագովի (Ռուսաստան), Դևյատկինի (Ռուսաստան) հետ: Միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 6,5, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետ Լևոն Բաբուջյանը, Վարդգես Թովմասյանը` 6-ական միավոր: Ռուսաստանում կազմակերպված մրցաշարին մասնակցում էր 159 շախմատիստ: Իսկ Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցում է Տալի հուշամրցաշարին, որն անցկացվում է Մոսկվայում նոյեմբերի 5-18-ը: Նրա մրցակիցներն են Անանդը, Կրամնիկը, Կարլսենը, Լեկոն, Գելֆանդը, Իվանչուկը, Մորոզևիչը, Սվիդլերը, Պոնոմարյովը: Գլխավոր մրցաշարին կհաջորդի աշխարհի կայծակնային խաղի առաջնությունը (նոյեմբերի 16-18-ը): 2009 թ. նոյեմբերի 20-ին ՖԻԴԵ-ն հրապարակեց Խանտի Մանսիյսկում սկսվող Աշխարհի գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները: Առաջին փուլում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Լի Չաո Բ-ն (Չինաստան), Տիգրան Լ. Պետրոսյանինը` Գեորգ Մայերը (Գերմանիա): Սերգեյ Մովսիսյանը կխաղա Յու Յանգյիի (Չինաստան) հետ: (Աղբյուրը` armchess.am)
Other Articles in Շախմատ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.