Սպորտ 2009. Հայաստանի լավագույն մարզական համայնքներն արժանանում են նախագահի մրցանակին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հանձնեց նախագահի մրցանակները: «Լավագույն մարզական քաղաքային համայնք» անվանակարգում 1,5 մլն դրամ (4000 դոլար) առաջին մրցանակը շնորհվեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքին (յուրաքանչյուր անվանակարգում շնորհվել է երեք մրցանակ): Արագածոտնի մարզի Արագած գյուղն արժանացավ «Լավագույն գյուղական համայնք» անվանակարգում 1 մլն դրամ (2 666 դոլար) առաջին մրցանակին: 2009 թ. «Լավագույն մարզական բակ» անվանակարգում 1 մլն դրամ առաջին մրցանակին արժանացավ Երևանի Շենգավիթ համայնքի բակերից մեկը: Այս անվանակարգում երկրորդ մրցանակը (1 մլն դրամ) շնորհվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բակերից մեկին, իսկ երրորդ մրցանակը (500 000 դրամ)`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն համայնքի մի բակի: 2009 թ. ամենամարզական քաղաքներ ճանաչվեցին Կապան (Սյունիքի մարզ), Էջմիածին (Արմավիրի մարզ) և Իջևան (Տավուշի մարզ) քաղաքները, որոնց քաղաքապետներին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շնորհակալագրեր շնորհեց:
Other Articles in Սպորտ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.