Բռնցքամարտի առաջնություն Ադրբեջանում. հայ մարզիկներն անվտանգություն են ակնկալում Բաքվում

Բռնցքամարտի առաջնություն Ադրբեջանում. հայ մարզիկներն անվտանգություն են ակնկալում Բաքվում

Ֆոտոլուր

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ապրիլի 20-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Հովհաննիսյանն «ԱրմենիաՆաուին» հաղորդեց, որ իրենք մի քանի անգամ դիմել են Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա` ԱԻԲԱ, Բաքվում հայ մարզիկների անվտանգությունն ապահովելու հարցով:

«Վերջին անգամ նրան (ԱԻԲԱ) է դիմել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ի պատասխան հայտնել են, որ իրենց ներկայացուցիչները շուտով մեկնելու են Բաքու` մասնակցելու հատուկ նիստի, որտեղ առաջնային դրվելու է հայերի (մարզիկների) անվտանգության ապահովման հարցը»,- ասաց Հովհաննիսյանը:

Դեռ պարզ չէ, թե քանի մասնակից կմեկնի Բաքու. նախնական տվյալներով` նրանց թիվը չի գերազանցի 8-ը:
ԱրմենիաՆաուի էջերում