Սպորտ. Վիկը ուժեղացնում է ճնշումը հակառակորդի նկատմամբ վճռական մարտից առաջՀայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը շաբաթ կայանալիք մարտից առաջ խիստ սպառնալիքներ է հնչեցնում ` ավելացնելով ճնշումը: Ավստրալիայի դրոշի ներքո հանդես եկող թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն 32-ամյա հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը շատ ինքնավստահ է նոյեմբերի 1-ին կայանալիք WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Քրիստիան Միխարեսի հետ մրցամարտից առաջ: Վիկը սպառնացել է, որ «կջարդի», «կսատկացնի» ու «երկու կես կանի» նրան: «Ես այնպես կանեմ, որ նա իրեն հիմար մարտիկ զգա, ես նրան նոկաուտի կենթարկեմ,- Միխարեսի հասցեին ասված Դարչինյանի խոսքերն է մեջբերում «MiamiHerald.com»-ը: -Նա կպատժվի»: Օգոստոսի 2-ին Դարչինյանը (30 հաղթանակ, որից 24-ը նոկաուտով, մեկ պարտություն) դարձավ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի թեթևագույն քաշային կարգով տիտղոսակիր` 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով Դմիտրի Կիրիլովին: Ավելի վաղ, Դարչինյանը մոտ երկուս ու կես տարի IBF վարկածով աշխարհի չեմպիոն էր: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդվում է, Միխարեսը (36 հաղթանակ, որից 15-ը նոկաուտով, 3 պարտություն) ավելի բարյացակամ է տրամադրված «Կատաղի ցուլի» նկատմամբ: «Ես վատ չեմ տրամադրված Դարչինյանի նկատմամբ, միայն ինքն է խոսում: Նա իմ թշնամին չէ, նա իմ հակառակորդն է,- ասաց 27-ամյա մեքսիկացին: - Նա պարզապես շատ է սիրում խոսել, բայց ինձ դա դուր է գալիս: Դա մրցամարտն ավելի հետաքրքիր է դարձնում: Խոսքերը ոչինչ չեն նշանակում»: Երեք գոտիների միավորման մրցամարտը կայանալու է Կալիֆորնիայում, ԱՄՆ (նոյեմբերի 1-ին, տեղական ժամանակով 21:00-ին) Ֆուտբոլ Չեմպիոն «Փյունիկը» այս շաբաթ մեծացրեց իրեն հետապնդող «Արարատի» միջև տարածությունը մինչև 3 միավոր և կարիք ունի ընդամենը 7 միավոր մնացած երեք խաղերում` պաշտոնապես ամրագրելու ազգային առաջնությունում իր 8-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը: Անցյալ շաբաթվա վերջին արտագնա խաղում «Փյունիկը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Շիրակին», մինչդեռ «Արարատը» սայթաքեց` 2:2 ավարտելով «Բանանցի» հետ խաղը: Առաջնության 25-րդ տուրում «Արարատը» 2:1 հաշվով առավելության հասավ Գյումրու «Շիրակի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» 3:0 խոշոր հաշվով հաղթեց Աշտարակի «Միկայի» հետ մրցավեճում: Մինչ ազգային գավաթի համար խաղերը շարունակվում են, «Փյունիկը» կմեկնի Կապան նոյեմբերի 4-ին մրցելու տեղի «Գանձասար» թիմի հետ, իսկ «Արարատը» կփորձի ևս 3 միավոր կորզել Աշտարակի «Միկայից»: Մինչ այդ, Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին զիջեց էստոնացիներին` արժանանալով Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում կանանց հավաքականի ճակատագրին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացնելով Իսպանիայի Տեներիֆե կղզում` պարտվեց իսպանացիներին և էստոնացիներին (0:2 և 0:1` համապատասխանաբար) և ոչ-ոքի (0:0) խաղաց Անգլիայի հավաքականի հետ: Երեք խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր` Հայաստանը խմբում գրավեց վերջին տեղը: (Աղբյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա)
Other Articles in Սպորտ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.