Բասկետբոլ. «Հատիսի» հաղթարշավն ավարտվեց Եվրոպայի գավաթի խաղարկությունում կրած երկրորդ պարտությամբ

Բասկետբոլ. «Հատիսի» հաղթարշավն ավարտվեց Եվրոպայի գավաթի խաղարկությունում կրած երկրորդ պարտությամբ

www.armsport.am

«Հատիսը» պարտություն կրեց «Նադեժդայից»՝ 80-65 հաշվով

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը` «Հատիսը», Օրենբուրգում անցկացված պատասխան խաղում պարտվեց ռուսական «Նադեժդա» թիմին Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում:

Հունվարի 7-ին Երևանում տեղի ունեցած առաջին խաղը ևս ավարտվել էր ռուս բասկետբոլիստուհիների հաղթանակով` 80:69 հաշվով: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչ Ռոստոմյանի խոսքով` Օրենբուրգում «Հատիսի» խաղացողներից միայն ութն էին խաղում, որոնցից երկուսը` Աննա Բաղդոյանը և Տաթևիկ Ալեքսանյանը, խաղահրապարակում հաշված վայրկյաններ են անցկացրել: («Հատիսը» սահմանափակ թվով պահեստային խաղացողների ունի:)

Միլիցա Դաբովիչը «Հատիսին» 24 միավոր բերեց, և երկրորդ խաղակեսում Երևանի ակումբը նույնիսկ մի պահ 9 միավորի առավելությամբ (30:21) հաղթում էր: Սակայն Դաբովիչը հոգնել էր, իսկ նրա սերբ թիմակից Բոյանա Վուլիչը (թիմի ավագ) վնասվածքով էր խաղում և կարողացավ ընդամենը 11 միավոր վաստակել (մինչդեռ յուրաքանչյուր խաղում նրան հաջողվում էր միջինը 20 միավոր բերել իր թիմին):

Սա առաջին անգամ էր, որ հայաստանյան ակումբը մասնակցում էր եվրոպական մրցաշարի և կարողացավ հասնել փլեյ-օֆ փուլ: Կարճ ժամանակում «Հատիսին» հաջողվեց արթնացնել հայ մարզասերների հետաքրքրությունը բասկետբոլի նկատմամբ: Թիմի մրցելույթները դիտելու համար 1250 տեղանոց «Միկա» մարզադահլիճը սովորաբար լեփ-լեցուն է մարզասերներով:

Թեև Հայաստանի մարզական կյանք վերադարձած թիմը հաճելի անակնկալ է մարզասերների համար, ակումբի ղեկավարներն ասում են, որ ապագա ծրագրերը դեռևս հստակ չեն:
ԱրմենիաՆաուի էջերում