Ֆոտոլուր
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը (ձախից) և բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների կարծիքով` այս ամսվա վերջին երկրում առաջին անգամ կայանալիք Եվրոպայի C դիվիզիայի առաջնությունում Հայաստանի հավաքականից լավ արդյունքներ են սպասում:
Կանանց Եվրոպայի C դիվիզիայի առաջնությանը (տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանի «Միկա» մարզասրահում), հյուրընկալող երկրից զատ, կմասնակցեն Անդորրան, Մոլդովան և Ջիբրալթարը (Հայաստանի հետ ընդգրկված են A խմբում): B խմբի թիմերն են Ուելսը, Շոտլանդիան և Մալթան (Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան:)
«Մեր նպատակն է հասնել եզրափակիչ»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
2009-2010 թթ. Եվրոպայի գավաթի խաղարկության ժամանակ Ղազանչյանի գլխավորությամբ Հայաստանի առաջատար բասկետբոլի ակումբ «Հատիսը» հասավ փլեյ օֆ փուլ: Վերածնված հայկական ակումբի հաջող ելույթը տպավորություն գործեց բասկետբոլի միջազգային մարմնի` FIBA-ի վրա, որն է որոշեց առաջնությունն անցկացնել Երևանում:
Եթե «Հատիսում» խաղում էին հիմնականում արտասահմանցի բասկետբոլիստուհիներ, ապա ազգային հավաքականի դեպքում երկրները ստիպված կլինեն ապավինել «ներքին» ռեսուրսներին:
Մի շարք սփյուռքահայ մարզուհիներ անցյալ ամիս հրավիրվել էին Երևան` ուժերը փորձելու համար: Նրանց թվում էր CSU Bakersfield-ի նախկին անդամ, աչքի ընկնող բասկետբոլիստուհի Քրիստինե Կապենկյանը (նրա մասին մանրամասն կարդացե´ք այստեղ http://www.gorunners.com/ViewArticle.dbml?SPSID=58104, մեկ այլ հայազգի բասկետբոլիստուհի Քրիս Խաչատուրովի մասին կարդացե´ք այստեղ http://www.armenianow.com/sports/basketball/22338/)
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի խոսքով` Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիան (FIBA-Եվրոպա), ՀՀ կառավարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Երևանում կայանալիք առաջնությանը հատկացրել են 50-55 մլն դրամ:
Միայն երկու լավագույն թիմեր կանցնեն B խումբ: Ներկայումս Հայաստանը FIBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված չէ, որում ընդգրկված 69 թիմերից առաջատար հորիզոնականներում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ավստրալիան:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.