FIBA-ի առաջին մրցափուլ. մրցաշարի մեկնարկում Հայաստանը, Մոլդովան և Մալթան տոնում են առաջին հաղթանակները

FIBA-ի առաջին մրցափուլ. մրցաշարի մեկնարկում Հայաստանը, Մոլդովան և Մալթան տոնում են առաջին հաղթանակները

Ֆոտոլուր

Հայաստանը համոզիչ հաղթանակ տարավ Ջիբրալթարի նկատմամբ:

Երկուշաբթի Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց ՖԻԲԱ-ի բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարը: Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը «ոչ այնքան հյուրընկալ» գտնվեց Ջիբրալթարի թույլ ընտրանու նկատմամբ` առաջին մրցափուլում խոշոր հաշվով` 98:45, պարտության մատնելով մրցակցին:

Ամանդա Ջեքսոնի և Քրիստինե Քեպենեկյանի (ամերիկացիներ) գլխավորությամբ, որոնցից յուրաքանչյուրը 22-ական միավոր է գրանցել իր հաշվին, Հայաստանի հավաքականը Ջիբրալթարի ընտրանու դեմ ողջ խաղի ընթացքում պահպանեց առաջատարի դիրքը և առաջին քառորդից (10 րոպե) հետո 26:6 հաշվով առջևում էր, իսկ հետագայում ավելի մեծացրեց հաշվի մեջ եղած տարբերությունը:

Երեկոյան մարզահամալիրը լեփ-լեցուն էր հայ մարզասերներով, քանի որ մոտ 1000 տեղանոց մարզահամալիրի մուտքն ազատ էր:

Երկուշաբթի ավելի վաղ` մրցաշարի առաջին խաղում, Մոլդովան պարտության մատնեց Անդորրային (88:62): Ավելի ուշ Մալթան առավելության հասավ Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ (65:34): Մրցաշարը, որին մասնակցում են վեց ազգային հավաքականներ, տևելու է հինգ օր: Հայաստան-Մոլդովա, Ջիբրալթար-Անդորրա և Շոտլանդիա-Ուելս հանդիպումները տեղի կունենան այսօր:
ԱրմենիաՆաուի էջերում