ՖԻԲԱ-ի C դիվիզիոնի մրցաշարը. հայ բասկետբոլիստուհիները երկրորդ հաղթանակն են տոնում

ՖԻԲԱ-ի C դիվիզիոնի մրցաշարը.  հայ բասկետբոլիստուհիները երկրորդ հաղթանակն են տոնում

Ֆոտոլուր

Հայաստան-Մոլդովա, 71:64

Հայաստանի կանանց բասկետբոլի հավաքականը, երկու խաղում տանելով երկու հաղթանակ, այսօր կմասնակցի Երևանում անցկացվող ՖԻԲԱ-ի բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարի երրորդ մրցափուլին:


Երեքշաբթի Հայաստանի հավաքականը 71:64 հաշվով պարտության մատնեց Մոլդովայի ընտրանուն: Հաջող խաղով աչքի ընկավ ամերիկուհի Ամանդա Ջեքսոնը, որը 25 միավոր վաստակեց և կարողացավ 11 անդրադարձ գնդակ վերցնել: Կալիֆորնիայի պետական համալսարանի Բեքըրսֆիլդից Քրիստինե Քեպենեկյանը իր հաշվին գրանցեց 20 միավոր:

Առաջին քառորդից հետո մոլդովացիները հաղթում էին 39:28 հաշվով: Երկրորդ քառորդում նույնպես Հայաստանի բասկետբոլիստուհիներին չհաջողվեց շրջանցել մրցակցին: Սակայն մյուս երկու խաղամասերում, երկրպագուների բուռն աջակցությամբ, Հայաստանի ընտրանին կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել (համապատասխանաբար` 17:9 և 26:16) և պարտության մատնել մրցակցին:

Հաղթանակն ապահովեց Հայաստանի ընտրանու առաջին տեղը Ա խմբում (մրցաշարին մասնացող 7 հավաքականները բաժանվել են երկու խմբի): Այսօր Հայաստանի ներկայացուցիչները 19:00-ին ուժերը կչափեն Անդորրայի ընտրանու հետ, որը երեքշաբթի խոշոր հաշվով (70:45) պարտության է մատնել Ջիբրալթարի հավաքականին: Երկրորդ մրցափուլի մյուս հանդիպումը` Շոտլանդիա-Ուելս, ավարտվել է 86:41 հաշվով:

ԱրմենիաՆաուի էջերում