Ֆոտոլուր
Չնայած պաշտպանիչ դիմակի (կամ, գուցե, հենց դրա շնորհիվ), Քրիստինե Քեպենեկյանը երկրորդն է ՖԻԲԱ-ի մրցաշարում՝ վաստակած միավորների ընդհանուր քանակով: Կալիֆորնիայի պետական համալսարանի Բեյքերսֆիլդի մասնաճյուղի շրջանավարտը երեք խաղերի ընթացքում միջինում վաստակել է 19,3-ական միավոր և զիջում է միայն թիմակից Ամանդա Ջեկսոնին (21 միավոր/խաղ):
Երևանում անցկացվող ՖԻԲԱ-ի կանանց բասկետբոլի C դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի ընտրանին իր երեք հանդիպումներն ավարտեց նույնքան փայլուն հաղթանակներով: Չորեքշաբթի վերջին խաղում տանտերերը 71:47 հաշվով հաղթանակ տոնեցին Անդորրայի հավաքականի նկատմամբ:
Ինչպես Ջիբրալթարի և Մոլդովայի հավաքականների դեմ խաղերի ժամանակ, այս անգամ ևս բարձր արդյունավետությամբ աչքի ընկան Ամերիկայից թիմի նորեկներ Ամանդա Ջեքսոնն ու Քրիստինե Քեպենեկյանը, որոնք վաստակեցին, համապատասխանաբար, 17 ու 15 միավոր։
Այս հաղթանակից հետո վաստակելով 6 միավոր` Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց իր մրցելույթներն առաջին մրցափուլում և Ա խմբում գրավեց առաջին տեղը։ Ուրբաթ 19:00-ին «Միկա» մարզահամալիրում կանցկացվի կիսաեզրափակիչ հանդիպում, որի ժամանակ տանտերերն ուժերը կչափեն Շոտլանդիայի ընտրանու հետ, որը 1 հաղթանակ և 1 պարտություն է կրել այս մրցաշարում: Կիսաեզրափակչի ուղեգիրը Շոտլանդիան վաստակել է երեքշաբթի Ուելսի դեմ 86:41 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:
7 թիմերի մասնակցությամբ անցկացվող մրցաշարի այս փուլում Հայաստանը յուրաքանչյուր խաղում (80) վաստակած միավորների և խաղի ընթացքում նետած գնդակների (44,2 միավոր) հարաբերությամբ առաջին տեղում է, իսկ ազատ նետումների տոկոսային հարաբերությամբ զիջում է միայն Մալթայի ընտրանուն (համապատասխանաբար 71 և 68,6 միավոր): Ջեքսոնն ու Քեպենեկյանը գլխավորում են նաև մրցաշարի առաջատարների ցուցակը` յուրաքանչյուր խաղում վաստակած միավորների հարաբերությամբ (համապատասխանաբար միջինը 21,3 և 19 միավոր):
Չորեքշաբթի մյուս հանդիպումներում Մալթան (2 հաղթանակ, ոչ մի պարտություն) 81:43 հաշվով հաղթել է Ուելսին (ոչ մի հաղթանակ, 2 պարտություն), 77:47 հաշվով Մոլդովան (2 հաղթանակ, 1 պարտություն) հաղթանակ է տոնել Ջիբրալթարի ներկայացուցիչների (ոչ մի հաղթանակ, 3 պարտություն) նկատմամբ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.