Սեփական հարկի տակ. ԱՄՆ-ում մարզվող հայ և ամերիկացի բասկետբոլիստուհիները հաճույքով են հանդես գալիս հայկական դրոշի ներքո
Չնայած անունը ճիշտ էլ չգիտեն, բայց զգացվում է, թե հայ մարզասերներն ինչ բուռն են աջակցում Ամանդա «Գեքսոնին» և նրա թիմակիցներին:
Համալսարանն ավարտելուց հետո Քեփենեկյանը, որը ցանկանում է կարիերա ստեղծել իրավապահ մարմիններում, լուրջ թիմերում չի խաղացել: Մեկ այլ ամերիկահայ` կենտրոնական խաղացող Արփինե Ամիրխանյանը (հասակը` 177 սմ) Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային Հոլիվուդից է: Լինելով Սավանայի (Ջորջիայի նահանգ) «Արմսթրոնգ ըթլանտիկ» համալսարանի վերջին կուրսի ուսանողուհի` Ամիրխանյանը հաջող ելույթ է ունեցել «կին ծովահենների» թիմում, որին առաջ է մղել անդրադարձ գնդակներ վերցնելու հաշվարկով (7,9 գնդակի տիրապետում յուրաքանչյուր խաղում)` յուրաքանչյուր խաղում միջինը 10-ական միավոր ապահովելով իր թիմի համար: «Մեծ հաճույքով ամեն անգամ գալու եմ նաև Հայաստանի թիմում խաղալու, քանի որ մեր աղջիկները շատ լավ են խաղում ու մեծ ոգևորությամբ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ամիրխանյանը: Սակայն երկու աղջիկներն էլ պատրաստ են Հայաստան գալ միայն խաղերին մասնակցելու ու ոչ երկար ժամանակով: Ասում են` հայրենիքում ամեն ինչ շատ թանկ է, նոր միջավայրին ինտեգրվելու խնդիր կա: «Մի քանի անգամ [Հայաստանում] լինելով` հասկացել եմ նաև, որ այստեղ շատ դժվար է աշխատանք գտնել. դու կարող ես նույնիսկ համալսարանի դիպլոմ ունենալ, բայց աշխատանք չունենալ»,- տխրում է Քեփենեկյանը: Հայկական բասկետբոլը Հայաստան գալու առիթ է տվել ոչ միայն ազգությամբ հայ, այլև ամերիկացի պաշտպան Ամանդա Ջեքսոնին (հասակը`182 սմ), որն այս տարի Հայաստանի առաջատար բասկետբոլի ակումբ «Հատիսի» կազմում մասնակցելով Եվրոպայի գավաթի 2009-10 թվականների խաղարկությանը` մեծ ապագա է տեսել ու որոշել հանդես գալ հենց Հայաստանի դրոշի ներքո: (Երեք մարզուհիներն էլ ունեն երկքաղաքացիություն: Հայաստանի քաղաքացի լինելը պարտադիր է երկրի «ազգային» հավաքականում հանդես գալու համար:) Հայաստանն ավարտել է իր մրցելույթները հունիսի 28-ին մեկնարկած ՖԻԲԱ-ի կանանց բասկետբոլի C դիվիզիոնի մրցաշարի նախնական փուլում` երեք խաղում տանելով նույնքան փայլուն հաղթանակ: Մրցաշարը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը: Ջեքսոնն ու Քեփենեկյանը լավագույնս դրսևորեցին իրենց Ջիբրալթարի, Մոլդովայի և Անդորրայի հավաքականների դեմ խաղերում: Յուրաքանչյուր խաղում վաստակած միավորների հաշվարկով երկուսն էլ գլխավորում են մրցաշարի առաջատար խաղացողների ցուցակը, համապատասխանաբար, միջինը 21,3 և 19 միավոր: Ամիրխանյանը վաստակել է միջինը 7 միավոր և 8,3 գնդակի տիրապետում` յուրաքանչյուր խաղում հանդես գալով 24 րոպե:
Other Articles in Բասկետբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.