Իր մրցելույթները վերսկսած Հայաստանի կանանց բասկետբոլի ակումբ «Հատիսը» չորեքշաբթի մասնակցեց Ռուսաստանում` Կուրսկի գավաթի խաղարկությանը, որի չորս մասնակիցների թվում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
«Հատիսի» համար այս մրցաշարը ուշ աշնանն անցկացվող Եվրոպայի գավաթի խաղարկությունից առաջ ավելի լավ մարզավիճակի հասնելու հնարավորություն էր:
Գրեթե երկու տասնամյակ հանդես չգալուց հետո Երևանի բասկետբոլի ակումբը անցյալ մրցաշրջանում վերսկսեց մարզական կյանքը ցնցող մրցելույթներով` հաջողությամբ հաղթահարելով եվրոպական մրցաշարի որակավորման փուլը: 2009-2010 թթ. Եվրոպայի գավաթի խաղարկության F խմբում ընդգրկված հայաստանյան ակումբը դուրս մնաց փլեյ օֆում: «Հատիսն» իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ էր մասնակցում նման խոշոր մրցաշարի:
Երկուշաբթի սկսված իր առաջին մրցելույթում Գիա Ղազանչյանի սաները 69:59 հաշվով հաղթեցին Կուրսկի «Դինամոյին», այնուհետև հաջորդ երկու մրցափուլերում Երևանի ակումբն 65:47 հաշվով առավելության հասավ Վոլոգդայի «Չեվակատա», իսկ վերջում` 73:53 հաշվով Կիևի (Ուկրաինա) «Տիմ Սկուֆ» ակումբների նկատմամբ:
Վերջին հանդիպման ընթացքում «Հատիսում» հանդես եկող Գաննա Զարիցկան վաստակեց 23 միավոր (13 հետադարձ հարվածի տիրապետում), իսկ Էրիկա Դեվիսն իր ակտիվում գրանցեց 14 միավոր (13 հետադարձ հարվածի տիրապետում)` ապահովելով թիմի հաղթանակը և հնարավորություն տալով մրցաշարում նվաճել երկրորդ տեղը: Առաջին տեղը զբաղեցրեց հյուրընկալող թիմը:
Գլխավոր մարզչի խոսքով` Կուրսկում խաղացող մարզուհիներից կկազմվի հոկտեմբերին մեկնարկելիք Եվրագավաթի խաղարկությանը մասնակցող թիմի հիմնական կորիզը:
Ըստ «Հատիսի» պաշտոնական կայքի` մարզիչ Ղազանչյանն ասել է, որ Կանադայի ազգային հավաքականի խաղացող Լուիս Չեպդելյանն ավելի ուշ Երևանում կմիանա թիմին:
Անցյալ տարվա թիմի անդամներից այս տարի «Հատիսում» հանդես կգան Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող Ամանդա Ջեքսոնը, Աննա Բաղդոյանը, Հասմիկ Միքայելյանը, Սաթենիկ Մարտիրոսյանը, Անի Պետրոսյանը, ուկրաինացի բասկետբոլիստուհիներ Աննա Պոկոյովան և Գաննա Զարիցկան:
Նորեկներից են ԱՄՆ-ից Էրիկա Դեվիսը, Բրիտանի Դենսոնը, Քիանա Չեյնին, ինչպես նաև Քրիստինե Քեփենեկյանը, որն անցյալ տարվա հունիս-հուլիսին Երևանում օգնեց Հայաստանին հաղթել ՖԻԲԱ-ի B դիվիզիոնում և անցնել C դիվիզիոն:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.