Ֆոտոլուր
«Հատիսը» պարտվել է «Էլիտզուր Ռամլային»՝ 82:69 հաշվով
«Հատիսը» միջազգային բասկետբոլը կրկին բերել է Երևան, սակայն կանանց թիմի հայ երկրպագուների համար ուրախանալու քիչ առիթ կա, քանի որ հինգշաբթի Եվրագավաթի խաղարկության ժամանակ թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:
FIBA 2010-2011 թթ. խաղարկության շրջանակներում հայկական թիմը Երևանի «Միկա» մարզահամալիրում հյուրընկալել է Իսրայելի «Էլիտզուր Ռամլային»: Հյուրերը, խաղի մեծ մասում առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ, 82:69 ընդհանուր հաշվով հաղթանակ տոնեցին:
Իսրայելի թիմը ճնշում էր գործադրում մրցակցի վրա` ավելի արդյունավետ օգտագործելով երեք միավոր բերող նետումները: «Էլիտզուր Ռամլայի» բասկետբոլիստուհիները երկու միավորանոց նետումների դեպքում նույնպես ճշգրիտ էին, իսկ հետադարձ հարվածները վերցնելիս գերազանցում էր Երևանի ակումբին:
Հանդես գալով մի քանի հարյուր խանդավառ երկրպագուների առաջ` «Հատիսը» առաջին երկու խաղամասերում զիջեց մրցակցին (21:19 և 19:11), բայց հաղթեց երրորդում (20:15):
Գիա Ղազանչյանի սաները եզրափակիչ խաղամասի սկզբում մի պահ կարողացան հավասարեցնել հաշիվը (55:55), սակայն Իսրայելի ներկայացուցիչները կրկին հաշվի մեջ առաջ անցան և առավելությունը պահեցին մինչև խաղավարտն ազդարարող վերջին սուլոցը:
Ամանդա Ջեքսոնը «Հատիսին» առավելագույն միավորներ (27) բերեց:
Այս պարտությունից առաջ «Հատիսը» կրկին անհաջողություն էր կրել, երբ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում հանդիպել էր F խմբի մյուս մրցակցի` «Դինամոյի» հետ` պարտվելով նրան 79:50 հաշվով:
Նոյեմբերի 18-ին Երևանում «Հատիսը» կհյուրընկալի Նովոսիբիրսկի ակումբին, որից հետո` նոյեմբերի 25-ին, կմեկնի Իսրայել` անցկացնելու վերջին խաղը խմբային մրցափուլում:
Խմբի հաղթողը միանգամից կանցնի փլեյ օֆ: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմը ևս կարող է անցնել հաջորդ փուլ:
«Հատիսը», որը մասնակցում էր ԽՍՀՄ բարձրագույն խմբերի մրցաշարերում, անցյալ տարի` երկու տասնամյակ անց, վերադարձավ մեծ սպորտ: Իր մարզական պատմության մեջ առաջին անգամ Երևանի ակումբը, մասնակցելով եվրոպական մրցաշարին (2009-2010 թթ. Եվրոպայի գավաթի խաղարկություն), հաճելի անակնկալ մատուցեց հայ երկրպագուներին` փայլուն խաղ ցույց տալով որակավորման փուլում և հասնելով փլեյ օֆ:
Պահպանելով անցյալ տարվա կազմից մի շարք խաղացողների` «Հատիսն» այս տարի իր թիմը համալրեց մի քանի նոր բասկետբոլիստուհիներով, այդ թվում` Քրիստինե Քեփենեկյանը, որն ընդունել է Հայաստանի քաղաքացիություն և խաղացել ազգային հավաքականում, ամերիկացի Քուիանա Չենին, կանադացի Կաելա Չապդելայնեն, խորվաթ Մարտինա Զուբակը և այլք:
Ակումբի մասին մանրամասն կարդացե´ք թիմի պաշտոնական կայքում www.hatis.am, իսկ մրցաշարի մասին կարող եք տեղեկանալ FIBA-ի պաշտոնական կայքում www.fiba.com:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.