Բռնցքամարտ. երկու ձախլիկներ` հայազգի «Կատաղի ցուլը» և մեքսիկացի «Թրթուրը», կմենամարտեն
«Կատաղի ցուլը» պայքարելու է ընդդեմ «Թրթուր» Թոմաս Ռոխասի՝ պաշտպանելու իր երեքից երկու տիտղոսները: Հայազգի «Կատաղի ցուլը» (32 հաղթանակ` 26 նոկաուտով, 2 պարտություն, 1 ոչ-ոքի) կվտանգի իր 115 ֆունտանոց գոտիները մեքսիկացի ժամանակավոր չեմպիոն Թոմաս Ռոխասի («Թրթուր» մականվամբ) հետ մրցամարտում, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի «Ագվա կալիենտե» խաղասրահում: Մի քանի առցանց լրատվական գործակալություններ հաղորդում են, որ 33-ամյա Դարչինյանը վերջերս Լաս Վեգասում մի քանի լուրջ սպարինգներ (մարզումների նպատակով մարտ) է ունեցել երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Զաբ Ջուդայի հետ: Ըստ Դարչինյանի` Ջուդան «ինչ-որ առումով նման է Ռոխասին, քանի որ երկուսն էլ ձախլիկ են և գրեթե նույն հասակի»: «Լավ մարտ էր: Նա զգաց իմ մի քանի հուժկու հարվածների ծանրությունը,- Դարչինյանի խոսքերն է բեջբերում Boxingscene.com-ը: - Նա ինձնից գրեթե 15 կգ-ով ավելի էր, բայց զգաց իմ հարվածները: Քաշիս հետ կապված գրեթե խնդիրներ չունեմ և ինձ լավ եմ զգում: Նախկինում մրցել եմ այնպիսի բարձրահասակ ձախլիկ բռնցքամարտիկների հետ, ինչպիսին էր Իրենե Պաչեքոն»: Դարչինյանը նախկին մրցամարտում պարտվեց IBF վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ակբեկոյին: 29-ամյա Ռոխասը վերջին անգամ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տոնել Էվան Մբանբայի նկատմամբ, որը մինչ այդ երբեք չէր պարտվել: Թեև Ռոխասը երկու տարուց ավելի իր մրցելույթներում պարտություն չի կրել (6 հաղթանակ` 1-ը` նոկաուտով, ոչ մի պարտություն)` բռնցքամարտի վերլուծաբանները ձախլիկների առաջիկա մրցամարտում բացարձակ առավելությունը տալիս են Դարչինյանին` հաշվի առնելով նաև նրա «մահացու» ձախ հուքը (կողքից կարճ հարված): Թեև Ռոխասը 7,5 սմ-ով ավելի բարձրահասակ է և ավելի երկար ձեռքեր, քան Դարչինյանը, քիչ հավանական է, որ նա դրանից շատ օգտվի: Pro-Boxingfans.com-ը իր Preview & Predictions սյունակում գրում է, որ Դարչինյանը սրան կհակադրի «իր հուժկու ձախ հուքը, որով նա բազմաթիվ բռնցքամարտիկների է գետնին տապալել»: Նույն աղբյուրի հաղորդմամբ` Ռոխասը «հավանաբար, տարվելով մարտով, կմոռանա պաշտպանության և իր մարտավարության մասին ու ծնոտին կզգա հայազգի բռնցքամարտիկի ձախ հուքը»:
Other Articles in Բռնցքամարտ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.