Արթուր Արքան պարտվում է. Աբրահամը որակազրկվում է 11-րդ ռաունդում` կրելով առաջին պարտությունը (1:30)
Arthur Abraham vs Andre Dirrell Դիրելը (19 հաղթանակ, 1 պարտություն) սայթաքեց, և, երբ նա դեռ նստած դիրքում էր, Աբրահամը աջ ձեռքով շեղ հարվածեց նրա ծնոտին, և Դիրելը չկարողացավ շարունակել մրցամարտը: Այս մրցամարտում Դիրելը կարծես վստահ հաղթանակ տարավ: Սա Աբրահամի առաջին պարտությունն էր իր կարիերայի ընթացքում անցկացրած 31 մրցամարտերի մեջ: «Ջոու Լուիս» մարզասրահում երկու բռնցքամարտիկներին աջակցող բազմաթիվ մարզասերներ կային: Հայազգի Աբրահամին աջակցելու էին եկել Դեթրոյտից մեծ թվով ամերիկահայեր, որոնք մեծ դրոշ էին ծածանում: Դիրելը ճարպկորեն տեղաշարժվելու և հարվածների արագությամբ գերիշխում էր ամբողջ մրցամարտում` ծանր հարվածներ հասցնելով Աբրահամի գլխին և իրանին: Դիրելն աջ ձեռքի հարվածով նոկդաունի ենթարկեց Աբրահամին, երբ չորրորդ ռաունդի ավարտին մնացել էր 30 վայրկյան: Աբրահամը ոտքի կանգնեց և մինչև ութը հաշվելը պատրաստ էր շարունակելու մրցամարտը: Մինչև ռաունդի ավարտը Դիրելին հաջողվեց ևս մի քանի հարված հասցնել հակառակորդին: Յոթերորդ ռաունդում Դիրելի հարվածից Աբրահամի աջ հոնքը պատռվեց: 10-րդ ռաունդում Աբրահամն աջ ձեռքի դիմահար հարվածով կարծես նոկդաունի ենթարկեց Դիրելին, սակայն մրցավարը դա սայթաքում համարեց: 8-րդ ռաունդում Աբրահամն անցավ գրոհի, սակայն Դիրելին հաջողվում էր խուսափել հակագրոհի անցած մրցակցի ծանր հարվածներից: Ռաունդի ընթացքում մի պահ Դիրելը սկսեց խորամանկ մարտավարություն կիրառել` մրցակցին ցույց տալով, թե հայտնվել է ծուղակում: Նա խույս էր տալիս մրցակցի ամենավտանգավոր հարվածներից և շարունակում նյարդայնացնել Աբրահամին: Դիրելը նախաձեռնությունը կրկին իր ձեռքը վերցրեց 9-րդ ռաունդում, որի ընթացքում խաղը մի քանի րոպեով դադարեցվեց, քանի որ մրցակցի գլխի հարվածից Աբրահամը աջ հոնքի հատվածում վնասվածք էր ստացել:
Other Articles in Բռնցքամարտ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.