Արթուր Աբրահամի թիմը բողաքարկում է Անդրե Դիրելի հետ մրցամարտում կրած պարտությունը

Արթուր Աբրահամի թիմը բողաքարկում է Անդրե Դիրելի հետ մրցամարտում կրած պարտությունը

Ֆոտոլուր

Գերմանական «Բիլդ» թերթի հրապարակման համաձայն` «Սաուերլանդ իվենթ»-ի ներկայացուցիչները` Արթուր Աբրահամի (31 հաղթանակ, 25-ը` նոկաուտով, 1 պարտություն) պրոմոութերները, պաշտոնապես բողոքարկել են Անդրե Դիրելի հետ մրցամարտում կրած պարտությունը, որի ժամանակ Աբրահամը որակազրկվել էր:

Մարտի 27-ին «Սուպերվեցնյակ» մրցաշարի շրջանակներում իրենց երկրորդ մրցամարտն Աբրահամն ու Դիրելն անցկացնում էին Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքի «Ջո Լուիս Արենայում»: «Սաուերլանդը» բողոքարկումը ներկայացրել է WBC-ին: Աբրահամը որակազրկվեց 11-րդ ռաունդում, երբ Դիրելը սայթաքեց մարզագորգի վրա, իսկ մրցակիցը հարվածեց նրան, երբ բռնցքամարտիկը դեռ ոտքի չէր կանգնել:

Բողոքարկման հիմնական պատճառներից մեկն այն է, որ մրցամարտի 10-րդ ռաունդում, երբ 29-ամյա Աբրահամը կողային հուժկու հարվածով մարզագորգին տապալեց Դիրելին, մրցավար Լորենս Քոուլը նոկդաուն չարձանագրեց` համարելով այն սայթաքում: Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկի թիմը դժգոհում է նաև այն փաստից, որ Քոուլը ո´չ միավորներ հանեց, ո´չ էլ զգուշացում տվեց Դիրելին` գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելու համար: Բողոքարկման վերջին կետը նույնպես կապված է Քոուլի մրցավարության հետ: Ըստ Աբրահամի թիմակիցների, այն պահին, երբ Դիրելը սայթաքել է, Քոուլը չի բղավել «բրեյք» (դադար) կամ բաժանել մրցակիցներին, ինչն էլ պատճառ է դարձել Աբրահամի այն հարվածի, որի արդյունքում հայազգի բռնցքամարտիկը որակազրկվել է:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում